Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/219

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մի կուշտ գինի ա խմացնում, լավ հարբացնում ա, կպնում ա յախեն, թե.— Տենում ե՞ս, ես քեզ ըդենց սիրում եմ, իմ ոտովը էկա քու կուշտը, համա դու ինձանից պահում ես, չես ասում, թե դու ո՞նց ես ըդենց էժան-էժան առուտուր անում, որ օգուտ էլ ես անում, ըդենց հարստացել ես:

Տղեն զաթի ընենց հարբած էր. որ էլ ըսկի հալ չկար վրեն. նստում ա մին-մին նաղլ անում, թե քոմմա հունարը էս Ֆասումն ա։

Է՜հ, որ լավ քեֆ են անում, հարբում, խմում ա էդ տղեն, քնում։ Զաթի քոռն ի՞նչ կուզի՝ ջուխտ աչք, Թագավորի աղջիկն ա՝ Ֆասը վերնում ա՝ յա՜լլա դպա իրա հոր ամարաթը:

Բեզրգյանները բերում են լավ-լավ փեշքաշներ տալիս թագավորի աղջկանը, որ իրանց պրծացրեց էն տղի ձեռիցը:

Թող սրանք մնան ըստե, գանք խաբար տանք Գեղցու տղիցը։ Խեղճ տղեն ա՝ որ չի՜ զարթնում տենում գլխի էկածը, մուխը պնչերքիցը դուս ա գալի. մտիկ անում է՛ս յան, է՛ն յան, է՛ս դիհը Ֆաս, էն դիհը Ֆա՛ս, Ֆաս չկա ու չկա։ Նո՛ր գլխին վայ տալոն ապրանք-մապրանքը հավաքում ա, ընկնում ճամփա դպա իրա երկիրը։ Գնաց, գնաց, շատն ու քիչը աստոծ գիտա, մի օր, էրկու օր, իրեք օր, մախլասի՝ մի շաբաթ, հասավ իրանց երկիրը: Ուրախ–ուրախ գնաց իրանց տուն, զաթի մոր ուրախությունը հո՜ էլ պատմելու չիլնում, էնքամ ա ուրախանում խեղճ անճար մերը, որ իրա տղին տենում ա։ Տղեն մի քանի օր մնում ա մոր կշտին, ընչանք ձեռի փողը քոմմա խարջում ա, մնում ա մի քանի մանեթ. դրանցից մի քանի մանեթը տալիս ա մորը, ձեռին խարջլըղ, մի հինգ մանեթանոց էլ դնում ա էն հոր բերած Քիսիկի մեջը, դնում ա ջեբը, ընկնում ա ճամփա դպա էն թագավորի երկիրը, որ աղջիկը ընենց օյին դրեց խեղճի դլուխը։

Կէթա, կէթա, շատն ու քիչը աստոծ գիտա, կհասնի մի գեղ, կասի. «Մննեմ ձեռիս հնգանոցը խուրդեմ, մի քիչ զադ-մադ առնեմ»։ Ջիբիցը Քիսեն հանում ա, բաց անում, որ փողը հանի, ի՞նչ տենա՝ հինգ մանեթը դառել ա տասը մանեթ։ Մատը կծում ա. «Բալի, կա, չկա սրա միջին էլ մի հունար կա»։ Էլ ձեռ չի տալիս. փողին, անխոս կդնի ջեբը, կընկնի ճամփա. դուզ կէթա կհասնի էն երկիրը, որ աղաք դուքան էր դրե։ Կէթա իրա հին դուքանի