Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՈՍԿԵ ՁՈՒԿԸ

Ըլնում ա չիլնում ավալ ժամանակին՝ մի թագավոր։ Էս թագավորը հենց մի մինուճար տղա ա ունենում, էլ զադ չէ։

Էս տղեն որ մենծանում ա, ըլնում ութ, իննը տարեկան՝ թագավորը տալիս ա սրան վարժատուն՝ կարդալու։ Մի հինգ, վեց տարի էդ տղեն մնում ա վարժատանը, լավ ուսում առնում, խելք սովորում, վերջը լավ գիտուն մարդ դուս գալի, որ արար աշխարքումը սրա հատը գիտուն չիլնում։

Անց ա կենում մի տարի, էրկու տարի՝ էս թագավորի աչքերը մի ղաֆիլ բռնվում ա, քոռանում։

Աշխարքումը էլ հեքիմ չի մնում բերում են՝ սրա աչքերին ճար, իլլաջ չիլնում։ Վերջը սալըղ են առնում, որ Չինումաչինա քաղաքումը մի Լողմա հեքիմ կա. թե լավացնի՝ նա կլավացնի, էլ մարդ չէ։

Թագավորը մարդ ա ղրկում Չինումաչինա քաղաքը, էն Լողմա հեքմին բերիլ տալի։

Լողմա հեքիմն ասում ա.— Թագավորն ապրած կենա, ինչքամ դեղ, դարման անեն՝ զուր ա. քու աչքերին ճար չիլնի։ Մնում ա մի բան. թե որ էն ճարեցիք՝ կլավանա, թե չէ՝ հո՛ չէ։ Ծովի միջումը մի Ոսկե ձուկը կա. թե կարացիք բռնի բերի, որ մորթեմ՝ նրա արինը քսեմ աչքերիդ՝ կլավանա, թե չէ՝ էլ սաղանալու իլլաջ չկա։