Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/220

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տեղը էլի դուքան կքրեհի, ընենց ֆանդուֆելով էլի առըտուր կանի։

Մի քանի վախտ անց կկենա էդ երկրի բեզրգյանները, սովդաքյարները կէթան թագավորի աղջկա ոնները կընկնեն, կասեն․— Ասսու սիրուն, մեզ էն տղի ձեռիցը պրծացրա, էլի էկել ա մեր տունը քանդում ա:

Թագավորի աղջիկն ա՝ էլի թադարեք ա տենում, հեննեն էլ քնացնելու դեղ ա վերնում, էթում դպա տղեն։ Կէթա նի կմննի նեքսև, աղաքվա պես գլուխ կդնի, մի ֆանդով կիմանա տղի թլիսմը:

Խեղճ տղեն միամիտ մին-մին նաղլ կանի, թե.— Ըսե՛նց, ըսե՛նց, ըսենց բան, քոմմա հունարը էս Քիսումն ա։

Էն սհաթը աղջիկը դեղը մի ֆանդով կխմացնի տղին։ Խմելու բաշտան ընենց խոր կքնի, որ ոտիցը վերնեիր քցեիր քուչեն չէր իմանա։

Թագավորի աղջկան էլ զաթի էդ էր պետք. անսաս Քիսեն վերնում ա ու յա՜լա դպա իրանց ամարաթը։ Էն բեզրգյանները, սովդաքյարները էլի լավ-լավ փեշքաշներ են բերում աղջկանը, որ ըս էլ էրկու հետ ա իրանց պրծացրեց էն տղի ձեռիցը։

Խեղճ տղեն ըսենց կքնի մի սհաթ, էրկու սհաթ, մի օր, էրկու օր, բիրդան կզարթնի, ի՜նչ զարթնի, կտենա լափ դառ-դարտակ, ո՛նչ Քիսա կա, ոնչ փող, ո՛նչ զադ։

Դառը-տխուր միտք անելոն կընկնի ճամփա դպա իրանց երկիրը, մտքումը կասի. «Յավա՛շ, թագավորի աղջիկ, քու հախիցը տես ոնց եմ գալի, ընենց օյին դնեմ գլուխդ, որ մնաս շշմած»: Միտք կանի, թե՝ բալի Շվին իրան սրա ձեռիցը պրծացնի, իրա էրեսը պարզ անի։

Էթում ա, էթում ա, էթում ա հասնում ա իրանց երկիրը։

Էթում ա տուն, մորը տենում ա, ասում ա.— Նա՛նի ջան, շատը գնաց, քիչը մնաց, մի քանի վախտից եդը տուն կգամ հա՛ միալար կմնամ քու կշտին, մեր տուն ու տեղը իրար հեննա յոլա կտանենք. էս անգամ բաշխի՝ թեղ պտի էթամ։

Կէթա Շվին վե կունի, մոր ծիծը կպաչի, կընկնի ճամփա։

Էթում ա, էթում ա, շատն ու քիչը աստոծ գիտա, հասնում ա մի սարի, ասում ա. «Յավաջ հլա Շվին փորձեմ տենամ ի՞նչ հունար ունի»։ Դնում ա դնչին ու փչում ա. փչելու բաշտան էնքամ