Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/222

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դրեց. յավա՚շ, տես թե ես քու գլուխը ի՛նչ օյին պտի դնեմ. բաս ես մարդ չեմ, որ թագավորի աղջկանը դին-դինի չխաղացնեմ»:

Խեղճ տղեն դաոր-տխուր գլուխ կառնի մի ուրիշ երկիր կէթա, մտքումը կասի․ «Էթամ էս հետ մի ուրիշ երկիր, տենամ բալի մի քանի շահի աշխատեմ, էթամ մեր երկիրը, մեր տունը՝ իմ հոր օջախը շենացնեմ»։

Ըսենց միտք անելոն կէթա, կէթա, կէթա, շատն ու քիչը աստոծ գիտա, կհասնի մի ծովի ղրաղ: Էդ ծովի ղրաղը կբռնա, դուզ կէթա:

Շատ ծարավացած կըլնի, հենց էդ վախտը աչքը կքցի ծովի էն ղրաղը, կտենա ի՜նչ մի լավ գյուլլի բաղ, մեջն էլ լիքը Կարմիր ու Սիպտակ հավող, կասի․ «Էս լավ էլավ, հազիր էթամ համ հավող կուտեմ ծարավս կկոտրի, համ էլ մի քիչ գյուլլի բազումը ման գամ»։

Կէթա նի կմննի բաղը, վրա կպրծնի մի կուշտ էդ Կարմիր հավողիցը կուտի. հենց ուտելու բաշտան կդառնա մի եքա գոմեշ։ Շատ գլխին, ոտին կտա, համա էլ ո՜րդե՝ բանը բանիցը անց էր կացե։ Միտք անելոն կէթա Սիպտակ հավողի կուշտը, հենց մի քիչ Սիպտակ հավող կուտի թե չէ՝ էլ եդ կդառնա իսան։ Կասի. «Էս լավ էլավ, հազիր ճարը գտա»։

Կվերնի էրկու քաղալակ լիքը հավող կքաղի. մինը Սիպտակ հավող կլցնի, մինը՝ Կարմիր, կընկնի ճամփա դպա թագավորի աղջկա հավարին։

Կէթա, կէթա, կէթա, շատն ու քիչը աստոծ գիտա, կհասնի թագավորի երկիրը։ Երկրի ղրաղին մի տեղ թաքուն Սիպտակ հավողը կպահի, Կարմիր հավողի քաղալակը կդնի ուսին, գուղ կէթա թագավորի ամարաթի ակուշկեքանց աղացին հա՛ կգոռա.— Ա՛յ լավ հա՜վող, գնաց, չմնաց։

Էս որ թագավորի աղջիկը կտենա, ղարավաշներին կղրկի, թե. «Գնացե՛ք քոմմա հավողը դուք առեք բերեք, լավ հավող ա՝ մի քանի վախտ կուտենք»։

Ղարավաշները կէթան հավողը կառնեն կբերեն։ Աղջիկը որ մի էրկու գիլա կդնի բերանը թե չէ՝ էն սհաթը կդառնա մի եքա սև գոմեշ, տռլնգալեն կէթա է՛ս յան, կգա է՛ն յան։

Էլ թագավորը սաղ աշխարքումը գլուխ հեքիմ չի թողա՝ կկանչի, ո՛նչ մինն էլա չեն կարա, որ ճար անեն։