Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/223

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մի օր էն Գեղցու տղեն կգա թագավորի կուշտը, կասի.— Թագա՛վորն ապրած կենա, ես քու աղջիկը կարամ լավացնի։

Թագավորը կասի.— Մեղք ես, ա՛յ որդի, ջահել-ջիվան ես, գնա քու արևի ձենն ածա, իմ աղջկանը էնքա՜մ գլուխ հեքիմները ի՞նչ արին, որ դու ի՞նչ անես։

— Չէ՛,— կասի Գեղցու տղեն,— թե չլավացնեմ՝ արինս քեզ հալալ ա, ինչ կուզես արա՛։

Էդ տղին կտանեն թագավորի աղջկա օթախը։ Տղեն թաքուն պահած Սիպտակ հավողի հեննեն վե կունի մի լավ կակուղ ճիպոտ, կմննի աղջկա օթախը։ Ճիպոտը վե կունի կընկնի գոմշի ջանին՝ տո՛ւր, թե կտաս, տո՛ւր, թե կտաս, տո՛ւր, թե կտաս, մի լավ սալջարդ կանի կթողա, կասի.— Իմ Ֆասի, Քիսի, Շվի տեղն ասա, թե չէ էնքամ կծեծեմ, որ կսատկես:

Գոմեշը կընկնի տղի ոնները, կասի.— Ամա՜ն, ասսու սիրուն, ինձ պրծացրա՝ էթամ բերեմ։

— Չէ՛,— կասի տղեն,— իմ այնոյինը բե՛, տու ինձ, նոր քեզ ընենց լավացնեմ, շինեմ մորե մին։

Աղջիկը, գոմեշ դառած, տղին կտանի տեղը շանց կտա. Ֆասը, Քիսեն, Շվին տղեն ուրախ-ուրախ վե կունի կդնի ջեբը, նո՛ր սալով Սիպտակ հավողը կդնի գոմշի աղաքը։ Գոմեշը վրա կպրծնի էդ Սիպտակ հավողին, էն սհաթը կուտի կթամղացնի սաղ սալեն, կդառնա ոնց որ մորե մին։ Ընե՜նց մի սիրուն, հուրի-մալաք աղջիկ կդառնա, որ էլ չեմ կարա ասի։

Էն սհաթը խաբարը կտանեն թագավորին, որ աղջիկդ սաղացավ։ Թագավորը ուրախ-ուրախ կէթա աղջկա ճակատը կպաչի, տղին կպաչի, տղին կասի.— Ա՛յ որդի, զաթի ես էլ տղա չունեմ, արի իմ աղջիկը տամ քեզ, դու էլ ինձանից եդը կդառնաս թագավոր, իմ երկիրը յոլա կտանես։

Տղեն ա՝ ուրախանում ա, աշխարքովը մին ա ըլնում։ Մարդ են ղրկում, տղի մորը բերում։ Թագավորի աղջկանը ու Գեղցու տղեն իրար հեննա պսակում են։

Օխտն օր, օխտը գշեր հարսանիք են անում, էլ ի՜նչ քեֆ, ի՜նչ ուրախություն, որ էլ հալ ու հեսաբ չկար։

Նրանք հասան իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։