Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/224

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

16. ՄԵՌԼԻ ՀՐԵՇՏԱԿԸ

Ավալ ժամանակին մի թագավոր ա ըլնում, ունենում ա իրեք տղա՝ իրեքն էլ մինը մնից բեթար ասսու էրեսիցը թափած, չար Հուլիանոս։ Խեղճ հերը մեռնում էր նրանց խրատելոն։

— Ա՛յ որդիք,— ասում էր,— ախար ընչանք ե՞ր, չէ՞ դուք էլ մեղք էք, ես էլ. տենում էք ծերացել եմ, ըսօր կամ, էգուց չկամ՝ էն վա՞խտը։ Խելք ունեք, քանի գլխներիդ սաղ եմ, ինձ լսեք, մի քանի, մի փեշակի կպեք, մի կտոր հացի տեր էլեք. թե չէ աստոծ չանի, աստոծ էն հավը չխոսացնի, որ գլուխս վե դրի, էն վախտը շատ ա՛խ ու վախ կանեք՝ էլ ձեռներդ չեմ ընկնի։

Համա ո՞ւմ ես ասում. հո պա՛տին ասած, նրանց՝ մի՛ն էր։

Ըսենց անց կացավ մի տարի, էրկու տարի, իրեք տարի, չորս տարի, ընչանք տղեքը մենծացան, բոյ արին, խելքները քիչ-միչ բան կտրեց, թագավորը միտք արեց, ասեց՝ «Բերեմ սրանց առուտուրի տամ տենամ, բա՞լի խելոքանում, մարդ են դառնում»։

Կանչեց մենծ տղին.— Ո՛րդի,— ասեց,— ա՛ռ էս իրեք հարիր մանեթը, տա՛ր քեզ հմար առուտուր արա, ինչ կանես՝ կանես, դու գիտաս:

Տղեն հոր ձեռը պաչեց, իրեք հարիր մանեթն առավ, տարավ բազար, դե՛ս տվեց, դե՛ն տվեց, ինչ որ աչքն ընկավ՝ առավ, համա ի՛նչ առավ, ծախեց՝ զիան արեց, ի՛նչ առավ՝ զիան արեց.