Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/227

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նստում ա հորը մին-մին նաղլ անում՝ ոնց գնաց մեյդանը, տեհավ մի մեռել գեննին վեր են քցե՝ ամեն դհից ծեծում, հարցրեց. «Խի՞ եք ծեծում». ասեցին. «Մեզ փող ա տալու», եննա հանեց քոմմա պարտքը տվեց, գնաց տերտեր կանչեց, տարավ թաղիլ տվեց։

— Աֆա՜րիմ, ո՛րդի,— ձեն ա տալի թագավորը,– զորա՜նաս, շա՛տ լավ բան ես արե. էն մեռլի վարձքն էլ քեզ հերիք ա:

Ասում ա թե չէ, թախտիցը վեր ա գալի, տղի ճակատը պաչում։ Էն սհաթը հրամայում ա իրա նազիր-վեզրին, որ էթան խազինիցը մի գոգ ոսկի բերեն՝ տան տղին։

— Ո՛րդի,— ասում ա,— գնա՛ ուրիշ երկիր ապրանք ա՛ռ, բե՛ ըստե ծախա, աղպորտանցդ միջին բալի էլի դու՛ իմ էրեսը պարզ անես։

— Լա՛վ, ա՛յ հեր, որ հրամայում ես՝ կէթամ։

Թողում ա էթում մեյդանը, ասում ա՝ ինձ հմար մի նոքար բռնեմ, որ ճամփին աղաքիս ղուլլուղ անի, բան անի, յա ապրանքին մուղաթ կենա։ Դե՛ս ա ման գալի, դե՛ն ա ման գալի, սրան հարցնում, նրան հարցնում նոքար չի գտնում: Վերջը որ շատ ման ա գալի, մի շեկ, ճղրիկ մարդ ա ռաստ գալի։

— Աղա՛,— ասում ա,— նոքար չե՞ս ուզի։

— Խի՞ չեմ ուզի,— ասում ա,— զաթի ես էլ նոքարի եմ ման գալի։ Տարենը ի՞նչ տամ,— հարցնում ա։

— Ըսկի զադ չեմ ուզում,— ասում ա։

— Ո՞նց թե զադ չես ուզում։

— Չե՛մ ուզում, էլի. ես անփող պտի քեզ ղուլլուղ անեմ,— ասում ա:

— Լա՛վ, որ ուզում ես՝ դո՛ւ գիտաս. մեղքն ու վարձքը քու շլինքը:

— Էդ հո էդ: Մի բան էլ պտի ասեմ. թե ռազի էլար, հո ես քու նոքարն եմ, դու իմ աղեն, թե չէ՝ հո չէ, աստոծ քեզ էլ բարի տա, ինձ էլ։

— Ի՞նչ պտի ասես,— հարցնում ա թագավորի տղեն,— ասա՛ տենամ։

— Աղա՛,— ասում ա,— որ քու նոքարն ըլնեմ, ի՛նչ ասեմ, ի՛նչ անեմ, ո՛ւր տանեմ՝ ո՛ր ասես ձեն-ծպտուն չպտի հանես։ Որ ճամփա դուս էկանք, ասեմ. «Ըստե վե գանք», պտի վե գաս, «Է՛ս