Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/228

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անենք», պտի անես. մախլաս, հեռը քեզանից որ ասեմ՝ շո՛ւրն ընկի, պտի ընկնես: Ղա՞բուլ ես, թե չէ։

— Ղա՛բուլ եմ,— ասում ա,— հենց ինչ ասես՝ անկաջ կանեմ։

— Թե դու ղաբուլ ես, բաս ես էլ քու նոքարն եմ։

Թագավորի տղեն էս նոքարին աղաք արեց, բերեց տուն: Էդ գշեր ըստե կացան, ճամփի թադարեք տեհան, մի քանի ամսվա պաշար վե կալան, մախլասի՝ ճամփի հմար ինչ պետքն էր վե կալան, հեգսի օրը, էնգլխեն վե կացան, տղեն գնաց հոր ձեռը պաչեց, ասսու անումը տվին՝ ընկան ճամփա։

Գնացին, գնացին, շատն ու քիչն աստոծ գիտա, մի օր, էրկու օր, իրեք օր, ցերեկ գնացին, գշեր գնացին, լիս գնացին, մութ գնացին էկան մի գեղի կշտի վեր էկան: Տեհան էդ գեղիցը մի ջահել-ջիվան, աչքը մուրազի տղա տանում են թաղելու։ Մեռլատերերն էլ ո՜նց են լաց ըլնում, ո՜նց են լաց ըլնում, ո՜նց սուգ ու շիվան անում, որ աստոծ փրկի, ազատի՝ մարդի լերդ ու ջիգյար էրում են, փոթոթում թողում։

Թեգավորի տղի նոքարը էս որ տենում ա, տեղիցը վեր ա կենում, էթում եդ մեռլի ազաքն ընկնում, հաղ անելոն, ուրախանալոն, ծիծաղելոն էթում ընչանք գերեզմանները, եդ թողում, գալի տղի կուշտը։ Մեռլավորը սաղ մնում ա սառած մտիկ անելոն, թե էս մարդը գի՜ժ ա, ի՜նչ ա. էդ թավուր ջահել-ջիվան տղի վրեն լաց ըլնելու տեղակ՝ էկել ա ուրախանում, հաղ անում։ Ընենց էլ թագավորի տղեն մնացել էր արմացած նոքարի վրեն. ուզում էր խոսա, հարցնի տենա՝ խի՞ ա ըտենց անում, համա ի՛նչ ասես՝ մի հետ խոսք էր տվե, որ ինչ անի՝ անի, ձեն-ծպտոն չհանի. սրա հմար էլ սուս կացավ, ասեց՝ տենամ վերջն ի՞նչ ա ըլնում։

Գշերն էդ գեղումը կացան, առավոտը լիսը բացվեց թե չէ, վե կացան գնացին իրանց ճամփեն։ Էկան, էկան, էկան, շատն ու քիչն աստոծ գիտա, հասան մի ուրիշ տեղ, ըտե վեր էկան։ Տեհան ըտե էլ մի ծեր, գզրդված մարդի հրեն տանում են թաղելու։ Դե չունքի ծեր էր, մեռլավորը ըսկի լաց էլ չէր ըլնում։ Նոքարն էս տեհավ թե չէ, էլի տեղիցը վեր կացավ, գնաց ընկավ էդ մեռլի աղաքը, լաց ըլնելոն, գլխին ծեծելոն, սուգ ու շիվան անելոն էկավ ընչանք գերեզմանները. կացավ ընչանք թաղեցին, պրծան, նո՛ր ինքն էլ մեռլավորի հեննա թողաց եդ էկավ։ Խալխը մնացել ին մաթ էլած, թե էդ մարդն ո՞վ ա, որ քոմմքից շատ ա մըղկտում էդ ծեր, գզըղված