Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/229

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մարդի հմար: Ընենց էլ թագավորի տղեն էս քոմմա տենում էր. համա չէր կարում խոսա, հարցնի տենա էս ի՞նչ բաս ա, խի՞ ա ըտենց անում:

«Աղպե՛ր,— միտք Էր անում թագավորի տղեն,— սրանից աղաք էն գեղումը մի ջահել-ջիվան տղա էն թաղում, խալխը քոմմա լաց էն ըլնում, գլխներին վա՜յ տալի, սուգ ու շիվան անում՝ սա ուրախանում, ծիծաղում էր, ըսկի վեջն էլ չէր: Հմի էս ծեր, հարիր տարեկան մարդի հմար, որ հա՛յ֊հա՛յը գնացե, վա՛յ֊վա՛յն էր մնացե՝ էսքամ դարտ ա անում. մախլա՛ս, չեմ գիտա էս ի՞նչ թավուր մարդի ռաստ էկա: Խոսամ՝ չիլնի, չունքի մի հետ խոսք եմ տվե. չխոսամ՝ սիրտս ա ճաքում։ Էլի լավն էն ա,— ասեց,— սուս կենամ, հենց ինչ ուզում ա անի. տենամ սրա տուտը ո՞րդի ա կտրվում»:

Առավոտը աղոթարանը բացվեց թե չէ, էդ գեղիցը դուս էկան ընկան ճամփա: Էկան, էկան, շատն ու քիչն աստոծ գիտա, մի օր, էրկու օր, էրեք օր, գշեր, ցերեկ գնացին՝ հասան մի ուրիշ գեղ: Էս գեղումը դրանց բախտիցը հարսանիք ա ըլնում։ Հարսանքատերը գալիս ա սրանց էլա հարսանիք կանչում, ասում ա՝ ղարիբ մարդիկ են, թո՛ղ գան մի քիչ ուրախանան։ Թագավորի տղեն իրա նոքարի հեննա վեր ա կենում, էթում հարսանիք: Հացի վախտը բերում են հացը քցում, ամանըքով կիրակրները իրար եննուց բերում գնում հարսանքավորի աղաքը։ Ուտում են, խմում, քեֆ, ուրախություն անում։ Հացը որ պրծնում ա, էդ նոքարը ուսուլով ամանըքանցից մինը վեր ա ունում, դնում փեշի տակը։ Թագավորի տղեն էս տենում ա, համա չի խոսում. ասում ա՝ տենամ ի՛նչ պտի հանի էդ ամանի գլուխը։ Գալիս են հացը հավաքում, աման-չաման կիտում, տանում. նոքարը փեշի տակիցը ամանը չի հանում, կենում ա ընչանք հարսանիքը պրծնում ա, ամեն մարդ վեր ա կենում էթում իրա տունը, նա էլ թագավորի տղի հեննա թողում ա հարսանքատունը, դուս գալի, էթում։ Թագավորի տղեն էս հետ էլ ձեն-ծպտոն չի հանում, ասում ա՝ «Տենամ սրա վերջն ինչ ա ըլնում»։ Որ լիսացավ թե չէ, էս գեղիցն էլ դուս էկան, ընկան ճամփա:

Էկան, էկան, էկան, շատն ու քիչն աստոծ գիտա, մի օր, էրկու օր, իրեք օր, մախլասի՝ մի շաբաթ, հասան էն քաղաքը, որդե թագավորի տղեն պտի իրա խրիդն աներ։

Հենց քաղաքին հասվեհաս ին, նոքարն ասեց,— Աղա՛, հրես