Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թագավորը էն սհաթը ջառ ա գոռալ տալի սաղ իրա երկրումը, որ ինչքամ թոռչի կան՝ քոմմա հավաքվեն ծովի ղրաղը, թոռ քցեն: Սաղ նրա երկրի թոռչիքը հավաքվում են, ծովը թոռ քցում:

Քցում են քցում, մի տարի, էրկու տարի, իրեք տարի, հինգ տարի, մախլասի տասը տարի՝ էն Ոսկե ձուկը չեն կարում հանի: Վերջը մըն էլ որ թոռը քցում են քաշում, տենում են ի՛նչ՝ դուս էկավ մի ձո՛ւկը, մի ձո՛ւկը, էնքա՛մ սիրուն, էնքամ նաշխուն, որ կասենաս հրեշտակ ըլներ. կուզենայիր չուտես, չխմես՝ հենց նրա գյուլ-ջամալին թամաշ անես. էնքա՛մ մի սիրունիկ զադ էր[1]

Թոռչիքը ուրախությունից աշխարով մին էլան, որ թագավորի ուզած ձուկը հանեցին։ Համա դու արի տես՝ թագավորի տղեն սևասրտել ա՝ տխրե, թե ո՞նց էս թավուր գյոզալ ձուկը պտի տանեն մորթեն, որ ինչ ա՝ հոր աչքերը լավանա: Տղի ղմիշը չի գալի. վեր ա ունում անսաս Ոսկե ձկանը էլ եդ քցում ծովը:

Թոռչիքը դառը-տխուր գալիս են թագավորին նաղլ անում, թե.— Թագավորն ապրած կենա, մենք էս տասը տարի մեռանք չարչարվելոն՝ անջախ կարացինք Ոսկե ձուկը կալնի, տղեդ էլ եդ քցեց ծովը։

Թագավորը էս որ լսում ա՝ կատաղում ա, հրամայում՝ որ էն սհաթը տղին իրա երկրիցը սուրգյուն անեն, քշեն, որ մին էլ նրա էրեսը չտենա:

Թագավորի հրամանն էր. ի՞նչ կարային անի. ճամփի հմար ինչ որ պետքն էր տվին ու տանից դուս արին։ Թագավորի տղեն ա՝ հացից-մացից լցրեց տոպրակը ու ճամփա ընկավ։

Գնաց ծովի ղրաղովը անց կացավ, ձեն տվեց.— Ո՛սկե ձուկ, մնա՛ս բարով, ես գնացի։

Էթում ա էթում, շատն ու քիչը աստոծ գիտա, մի աղբրի կշտի սրան մի Արաբ ա ռաստ գալի։ Թագավորի տղեն ասում ա.- Բարաջողում, Արա՛բ աղպեր։

- Բարո՛վ, հազար բարին, թագավորի ցեղ. էդ ու՞ր էս էթում:

- Խեղճ մարդ եմ, էթում եմ Ստամբոլ՝ աշխատանքի. տենամ մի քանի շայի ձեռս կընկնի՞, թե չէ։

  1. Տպագիր տեքստում այս պարբերության վերջում բանահավաքը փոփոխություն է կատարել, դարձնելով «…էնքա՛մ սիրուն, էնքա՛մ նախշուն, որ թամաշ անելուց մարդ չէր կշտանում»: Նույնությամբ թողնում ենք տեքստում տպագրվածը (Ծ. Կ.):