Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/230

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զննում ենք թաղաքը. ես գիտամ պտի էթաս ընդիան թագավորի կուշտը։ Ընենց չի՞։

— Հա՛,— ասեց թագավորի տղեն,— հալբաթ պտի էթամ. ադաթ ա, ո՛նց կըլնի չէթամ:

— Բաս որ կէթաս թագավորի կուշտը,— ասեց նոքարը,— մարդ ա, որ կհարցնի. «Իմ քաղաքը ոնց ա, հավանո՞ւմ ես, թե չէ», դու կասես. «Թագա՛վորն ապրած կենա, քաղաքդ շա՛տ լավ քաղաք ա, արար աշխարքում հատը չի գտնվի, համա ափսո՜ս մի բանը փիս ա, որ ըստիան մի ծանդր ֆոտ ա գալի, որ թազա էկողի պնչին ալբիալը դիպնում ա»:

— Լա՛վ, որ ասեմ, սրանից ի՞նչ դուս կգա։

— Սրանից էն դուս կգա,— ասեց նոքարը,— որ էդ թագավորը մի աղջիկ ունի, էս երեսուն տարի տեղով, բարձով հիվանդ ա։ Աշխարումն էլ հեքիմ չեն թողե՝ բերել են, ինչ արել են, չեն արե՝ դրան լավանալու ճար, իլլաճ չի էլե։ Էդ աղջկանից էլ ընե՜նց մի փիս ֆոտ ա գալի, ընե՜նց մի փիս ֆոտ ա գալի, որ ֆոտը մարդ ա վե քցում, սաղ երկիրը դրա ֆոտը վեր ա կալե, թողե։ Ճարները կտրած,— ասեց,— բերել են քառասուն գազանոց ֆոր են քանդե, աղջկանը քցե ընդե, որ ֆոտը մարդ չըսպանի։ Որ դու կհարցնես,— ասեց,— թագավորը կասի. «Ղո՛րթ ա, ըսե՛նց, ըսենց մի աղջիկ ունեմ», դու կասես. «Թագավորն ապրած կենա, ես մի ընկեր ունեմ, նա կլավացնի»։ Նո՛ր կգաս,— ասեց,— ինձ կտանես, կէթամ կլավացնեմ։ Էն վախտը թագավորից ի՛նչ ուզենք՝ չի խնայի, կտա:

— Լա՛վ,— ասեց թագավորի տղեն,— ըտենց կանեմ:

Գալիս են մննում քաղաքը, մի քարվանսարում վե գալի, օթախ քրեհում, կենում, իրանց առուտուրի հեննա ըլնում։ Օրեն մի օրը, թագավորի տղեն լավ-լավ փեշքաշներ ա վեր ունում, վե կենում էթում ընդիան թագավորի կուշտը։ Էթում ա դո՛ւզ մննում թագավորի ամարաթը, թագավորին գլուխ տալի, ընդե կաննում։

— Ո՞րդիան ես գալի. ի՞նչ մարդ ես, խի՞ ես էկե,— հարցնում ա թագավորը։

— Ֆլա՛ն երկրիցը, ֆլա՛ն թագավորի տղեն եմ,— ասում ա,— եկել եմ ապրանքի։— Ասում ա ու բերած փեշքաշները հանում, դնում թագավորի աղաքը։

— Բարո՛վ, հազա՜ր բարին ես էկե,— ասում ա թագավորը,—