Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/234

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տեղակ ես էլ քեզ մի ուրիշ լավություն անեմ: Հրես ա՛ռ,— ասեց էս աղջիկն էլ քեզ, էսքամ մալ ու դոլվաթն էլ քեզ, տա՛ր, մորդ կաթի նման հալալ ըլնի։ Դե մնա՜ս բարին, ես էթում եմ էլ եդ իմ տեղը:

Հրեշտակն էս ասեց թե չէ՝ աղի աչքին էլ չէրևաց: Խեղճը մնաց եննուցը մտիկ անելոն։ Շատ որ մտիկ տվեց, տեհավ չէ՝ չկա, Հրեշտակն անէրևութք էլավ, վե կացավ էկավ հոր քաղաքը, ինչ որ գլխովը անց էր կացե՝ նստեց հորը մին-մին նաղլ արեց, ոնց որ ես ձեզ նաղլ արի: Հերը էն սհաթը էդ բերած աղջիկը տվեց տղին՝ օխտն օր, օխտը գշեր հարսանիք արեց: Նո՛ր թազադան դա՜փ, զուռնա՜, քե՜ֆ, ուրախությո՜ւն, որ, ով գիտա, ընչանք հմի էլ չի պրծե։

Ասսանից իրեք խնձոր վեր ընկավ, մինն՝ ասողին, մինն՝ ասիլ տվողին, մինն էլ՝ անկաջ դնողին։