Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/237

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արի՛ ես քեզ էնթավուր տեղ տանեմ, որ ուտելոն չկարենաս հատացնի:

Գելը ղաբուլ Էլավ, նրան էլ ձեռ չտվեց։ Գելին տարավ դուզ թագավորի տղի զերզամբին:

— Հրե՛սիկ,— ասեց Աղվեսը,— ինչքամ ուզում ես՝ կե՛. թե կուռդ բռնող ըլնի, էն վախտն ասա:

Գելը ուրախ-ուրախ վրա պրծավ մսերին, էլ ի՛նչ ասիլ կուզի, սոված, նխտից ընկած՝ ոսկոռ-մոսկոռ չէր հարցնում, հենց սաղ- սաղ էր կուլ տալի: Համա խեղճի բախտիցը, մի քիչ չանցկացավ՝ թագավորի տղեն զերզամբու դուռը բաց արեց, տեհավ մի Գել ա ղոնաղ էկե: Նետուանեղը քաշեց, որ տա Գելին տեղն ու տեղը չղնամիշ անի, սատկացնի, Աղվեսը չթողաց:

— Բա՛ն չկա,— ասեց,— թո՛ղ սա էլ մնա քու տանը, սա էլ զիան տվող ջանավարներից չի, հազիր դհա լավ, հեննես տանդ մուղաթ կկենա:

— Լա՛վ,— ասեց թագավորի տղեն,— թե որ դա էլ զիան տվող ջանավար չի՝ մնում ա, թո՛ղ մնա:

Աղվեսն ու Գելը ընենց սիրով ին ապրում, ոնց որ հալալ աղպըրտինք: Փորները կուշտ, ամեն օր դուս ին գալի արևի տակը, իրար քըլըմստորում, հաղ անում, էլի իրիկունը էթում տուն: Մի օր էլ էրկսով ըսենց արևի տակին հաղ ին անում, որդիան որ էր՝ մի սոված Արջ էն դհիցը ատամները ղրճտացնելոն դուս էկավ: Սրանց տեհավ թե չէ՛ վրա վազեց, որ էրկսին էլ մի հանքի ուտի՝ Աղվեսը մուննաթ, աղաչանք, պաղատանք.— Ա՛րջ աղպեր,— ասեց,— դու մեզ խի՞ ես ուտում. հազիր արի մենք քեզ էնթավուր տեղ տանենք, որ միս ուտելոն լեթվես:

— Լա՛վ,— ասեց Արջը,— թե որ ինձ ըտենց մի լավություն անեք, ձեզ էլ խի եմ ուտում:

Արջին տարան թագավորի տղի զերզամբումը կաննացրին։ Խեղճը սաղ շաբաթ սոված՝ ըսկի մսի էրես չէր տեհե. վրա պրծավ մսերի ջանին: Մի դհիցը ուտում էր, մի դհիցը ասում. «Օխա՜յ, անջախ մի փորս նութ ընկավ. ախա՛ր ես մեռա էսթավուր զադի ման գալոն, է՜»:

Մի ղաֆիլ, էն դհիցը թագավորի տղեն զերզամրու դուռը բաց արեց, նի մտավ. տեհավ ըսօր էլ ա մի թազա ղոնաղ ավելացե: Նետուանեղը քաշեց, որ տա Արջին տեղն ու տեղը սըպանի, Աղվեսը չթողաց: