Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/238

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Թագավորի ցեղն ապրած կենա,— ասեց,— սա էլ զիան տվող ջանավար չի, թո՛ղ քու արևի սադաղին ըստե կենա, սովածութլունից չսատկի, իրեքով տանդ դհա՛ լավ մուղաթ կկենանք։

— Լա՛վ,— ասեց թագավորի տղեն,— թե որ զիան տվող ջանավար չի՝ մնում ա, թո՛ղ մնա։

Էս հետ իրեք ֆոգի էլան: Իրար հեննա ուտումին, խմում, էթում արևի տակին տըռճնկի տալի, հաղ անում, օր մթնացնում, ըսկի վեջները չէր, թե աշխարումը սով կա:

Զմռուտ-ղուշը՝ ղշերի թագավորը, էն դհիցը էկավ՝ գոռտլո՛ն, ծվալո՛ն, դադ-բեղադ քցելո՛ն, տեհավ էս իրեքով արևի տակին հրեն թոնթռի են տալի: Վրա պրծավ, որ իրեքին էլ մի կտցելումը վեր ունի տանի՝ Աղվեսը էլի աղաչանք, պաղատանքն ընկավ:

— Զմռո՛ւտ-ղուշ,— ասեց,— դու արի՛ մեզ ձեռը մի տա, մեղք ենք. հազիր արի մենք քեզ էնթավուր մսի տեղ շանց տանք, որ հա՛ ուտես, հա՛ ուտես՝ ըսկի չհատնի։

— Լա՛վ,— ասեց Զմռուտ-ղուշը,— շանց տվեք, տենա՛մ։

Սրան էլ վե կալան, տարան դուզ թագավորի տղի զերզամբին:

Զմռուտ-ղուշը, քանի իշտահը տալիս էր՝ կերավ, կշտացավ հենց էն ա ուզում էր դուս գա, էթա՝ թագավորի տղեն զերզամբու դուռը բաց արեց, նի մտավ. տեհավ ըսօր էլ ա մի թազա ղոնաղ ավելացե։ Նետուանեղը քաշեց, որ տա Զմռուտ-ղշին տեղն ու տեղը սատկացնի, էլի Աղվեսը մեջ ընկավ, աղաչանք արեց։

— Ասսո՛ւ սիրուն,— ասեց,— թագավորի ցեղ. քու արևի սադաղին թո՛ղ էս սոված ղուշն էլ մնա մեր կշտին. սա էլ քու ասած զիան տվող ջանավարներից չի. չորս ֆոգով տանդ դհա՛ լավ մուղաթ կկենանք։

— Լա՛վ,— ասեց թագավորի տղեն,— թե որ զիան տվող ջանավար չի՝ կենում ա, թո՛ղ կենա։

Աղվեսը, Գելը, Արջը ու Զմռուտ-ղուշը սա՛ղ օխտը տարի կացան թագավորի տղի կշտին։ Սովը որ անցկացավ, աշխարը հանդարտեց՝ միտք արին, որ էթան թագավորի տղիցը իղին առնեն, էթան իրանց բանին։

Ամա Աղվեսն ասեց.— Էսքամ տարի էն մարդը մեզ պահել, պահպանել ա, սովից պրծացրե. բա՛ մենք դրան մի լավություն էլ ա չանենք։ Հազիր կնիկ չունի, էկե՛ք էթանք Տրապիզոնա թագավորի