Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/24

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Չե՞ս գա իրար հեննա աղպեր ըլնենք. ի՛նչ որ աշխատենք՝ հալալ աղպոր նման փայ անենք։

— Լա՛վ,— ասեց թագավորի տղեն,— արի՛ ըլնենք. ինչքամ կաշխատենք՝ կեսն ինձ, կեսը քեզ։

Էս էրկսով աղպեր էլան, գնացին։ Գնացին, գնացին, շատն ու քիչը աստոծ գիտա, հասան Ստամբոլա քաղաքը։ (Ստամբոլը էդ վախտը Ուռումի թագավորի ձեռին էր[1])։ Ըստե էրկսով մի օթախ քրեհեցին՝ միջին կացան։ Թագավորի տղեն էթում էր բանելու, Արաբը մնում էր տանը՝ կերակուր-մերակուր էփում, հազրում, որ աղպերը աշխատանքից գա՝ ուտեն։

Էդ վախտերքը սալըղ-սուլուղ էր ընկե քաղաքը, թե թագավորի աղջկա լիզուն բռնվել ա՝ չի խոսում. ո՛վ կարենա խոսացնի, թագավորը իրա աղջիկը նրան կտա, վրեն էլ օխտը ղաթրաբեռ ոսկի։ Ո՛վ գնացել ա՝ չի կարացե խոսացնի, քոմմքի գլխներն էլ կտրիլ ա տվե։

Էս բանը որ ընկնում ա Արաբի անկաջը՝ միտք ա անում, որ էթա փորձի, բալքի կարենա թագավորի աղջկանը խոսացնի։ Ու մի օր էլ, որ աղպերը առավոտը էթում ա իրա բանին, ինքն էլ նրանից թաքուն, վեր ա կենում էթում թագավորի խնամաքարի վրա նստում։

Թագավորը հարցնում ա.— Ա՛յ հողածին, խի՞ ես էկե։

— Թագավորն ապրած կենա, էկել եմ աղջկանդ խոսացնեմ։

— Էսքամ մարդիկ էկել են՝ ի՞նչ են չաթե, որ դու ինչ չաթես։ Գնա՛, ո՛րդի, մեղք ես, ջահել-ջիվան ես. գնա՛ արևիդ ձենն ածա։

— Չէ՛, թագավորն ապրած կենա, ես իմ թքածը չեմ լիզի, պտի խոսացնեմ. թե չկարացի՝ արինս քեզ հալալ ա։

— Լա՛վ,— ասում ա թագավորը,— որ ինձ չես լսում՝ մեղքն ու վարձքը քու շլինքը, արի․ համա աղաքուց պտի իմանաս, որ շարթը իրեք հետ ա, աղջկանս իրեք հետ պտի խոսացնես։

— Լա՛վ, թո՛ղ իրեք հետ ըլնի,— ասեց Արաբը,— ղա՛բուլ եմ։

Արաբը գնաց դուզ նի մտավ թագավորի աղջկա օթախը, տեհավ ի՞նչ՝ մի հուրի-մալաք աղջիկ, որ չուտես, չխմես՝ հենց նրա գյուլ-ջամալին թամաշ անես. նստել ա քարգա ա անում, համա որ

  1. Փակագծում գրված ծանոթությունը ասացողինն է։ Ուռումը՝ Հռոմ բառն է հնչյունափոխված, որ նշանակում է Բյուզանդիա, բյուզանդացի (Ծ․ Կ․)։