Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/240

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Չեմ գիտում ո՞նց ա ըլնում, Տրապիզոնա թագավորի անկաջն ա ընկնում, թե նրա աղջկանը ֆլան թագավորի տղեն ա փախցնիլ տվե, շինե իրան կնիկ ու ինքն էլ ֆլան մեջումն ա կենում։ Մենծ ղոշուն ա վեր ունում՝ գալի սրա վրեն կռիվ:

Թագավորի տղեն Տրապիզոնա թագավորի ղոշունը որ տենում ա՝ վախլությունից չի իմանում ո՞ր ծակը մննի:

Համա Աղվեսը նրան սիրտ ա տալի.— Թագավորի տղե՛ն ապրած կենա,— ասում ա,— դու ըսկի կռվի մի խառնըվի, մենք գիտանք՝ ո՛նց կանենք:

Արջը մի դհիցը, Գելը՝ մի, Աղվեսն ու Զմռուտ–ղուշն էլ մի դհիցը, որ չթափեցին Տրապիզոնա թագավորի ղոշնի վրեն՝ սաղ ջարդ ու փշուր արին, հազար մի դիհ քշեցին։ Ընչանք նո՛ր Տրապիզոնա թագավորը մարդ ա ղրկե, աղաչանք արե, թե ասսո՛ւ սիրուն, ինչ էլավ՝ էլավ, հերիք ա, աղջիկը նրան հալալ ըլնի, թաքիլան իրան դինջ թողա: Նոր որ նրանք կռվիցը ղրաղ են քաշվե։

Սրանից եդը, չունքի էլ սովը չկար, աշխարը լիություն էր ընկե, Աղվեսը, Գելը, Արջը ու Զմռուտ-ղուշը գնացին թագավորի տղին գլուխ տվին, ասեցին.— Թագավորի տղե՛ն սաղ ըլնիք հմի էլ հո աշխարը սով չի, զուր տեղը վրեդ ծանրություն ենք ըլնում, ի՛նչ, մուրախաս արա՝ էթա՛նք մեր բանին։

Թագավորի տղեն սրանց մուրախաս արեց, գնացին։

Թագավորի տղեն սրանից եդը մեշի միջին մի քանի տարի էլ կացավ։ Համա վերջը տեհավ, որ մարդ ու կնիկ դառը, տխուր են անցկացնում իրանց օրը, ասեց՝ վե կենա էթա հոր կուշտը, ընդե իրանց հմար դհա՛ լավ կըլնի:

Ըսենց էլ արեց, կնկանը վե կալավ, էկավ իրանց երկիրը, հոր հեննա բարշեց ու ընչանք վերջը նրա կշտին կացավ։

Նրանք հասան իրանց մուրացին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։