Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/241

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

18. ԳԱՌՆԻԿ-ԱՂՊԵՐ

Կըլնի չիլնի մի մարդ, մի կնիկ. սրանք ունենում են էրկու էրեխա։ Համա էս էրեխեքը աղաքվա կնկանից են ըլնում. ընդուր հմար էլ էս եդի կնիկը դրանց ըսկի օր չէր տալի։ Ասենք կնիկը շատ էր զոռում մարդին, որ էդ էրեխեքանցը տանի մի դհով կորցնի, համա մարդը չէր լսում:

Մի օր էլ, աշունքը[1], մարդը սերմի ցորենը հազրում ա, որ առավոտը տանի արտը՝ ցանի։ Կնի՛կ դու կնիկ, դշերը վե կաց, սերմացու ցորենը աղանձա, էլ եդ լցրա ջվալը, որ մարդը տանի ցանի՝ դուս չգա։

Մարդը առավոտը թեղ վեր ա կենում, սելը լծում, սերմացուն դնում վրեն, էթում արտը ցանում, եդ գալի. խեղճը ինչ ա իմանում կնկա սատանությունը՝ ինքը բեխաբար։

Անց ա կենում մի ամիս, էրկու ամիս՝ խալխի արտերը կանանչում ա, էս մարդինը՝ չէ։

— Ա՛յ կնիկ,— կասի,— բաս էս ոնց պտի անենք. խալխի ցորենները կանանչել ա, դեռ մի թզաչանք էլ գեննիցը բանձրացե՝ մերոնքը ըսկի ծկթել էլ չեն, էս ի՞նչ բաս պտի ըլնի։

Կնիկը կասի.— Ա՛յ մարդ. ես դրա դեղը գիտամ, թե արիր՝ իմաց կաց ցորենդ կկանանչի. թե չէ՝ հո չէ, էս տարի անհաց

  1. Տպագիր տեքստում՝ աշունքին, ուղղումը բանահավաքինն է (Ծ. Կ.):