Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/244

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թագավորը հրամայում ա, որ էթան, ո՛նց որ ըլնի, ծառիցը վե բերեն, բերեն իրա կուշտը։ Էթում են, ինչքամ կանչում են. «Ինս ես, ջինս ես, ջանավար ես, վե՛ր արի», աղջիկը վե չի գալի։

Ասում են.— Ջըհանդամը գյոռ, վե չի գալի. էս նաշխուն գառն էլ ա տա՛նենք թագավորին։

Գառը որ աղաք են անում տանեն՝ էն սհաթը աղջիկը ծառիցը իրան վեր ա քցում։ Տենում են ի՞նչ՝ մի նաշխուն, ակն ու արեգակ, հուրի-մալաք աղջիկ․ էնքա՛մ սիրուն, էնքա՛մ սիրուն, էնքա՛մ սիրուն, որ չուտես, չխմես, հենց նրա գյուլ-ջամալին թամաշ անես։ Նոր վեր են ունում էրկսին էլ՝ տանում թագավորի կուշտը:

Թագավորը հարցնում ա.— Ի՞նչ աղջիկ ես. մեն-մենակ էս ղհերանք ի՞նչ ես շինում։

Նոր աղջիկը նաղլ ա անում, ոնց որ ես ձեզ նաղլ արի։

Թագավորն էլ զաթի ազապ՝ բերում ա սրա հեննա[1] պսակվում, օխտն օր, օխտը գշեր հարսանիք անում։

Թագավորի պալատումը մի պառավ կնիկ կար, որ նրա ազաքին քոձություն էր անում։ Հարսանքից եդը, մի օր թագավորիցը իղին ա ուզում, ասում ա. «Տանեմ խանըմիս ծովումը լեղացնեմ՝ էլի բերեմ»։ Վեր ա ունում տանում. դառն էլ եննուցը վազ տալեն գալիս ա։ Պառավը աղջկա շորերը հանում ա, որ լեղացնի՝ բռթում ա քցում ծովը։

Բա՛ դու հմի արի տես, պառավը ինչ անում ա չի անում՝ գառանը չի կարում ծովի ղրաղիցը տուն բերի՞։ Ծովի էս գլխիցը բըղըղալեն էթում ա էն գլուխը, էն գլխիցը գալիս էս գլուխը։ Նոր ի՜նչ հալով, զոռով, գյուջով, ծեծելոն գառին քշում ա ընդիան՝ բերում:

Ջադուքլար պառավը թագավորի կնկա շորերը վեր ա ունում տանում իրանց տունը. ինքը մի դարձըվորած, սև աղջիկ ա ունենում. նրա շորերը սրան ա հագցնում՝ տանում թագավորի պալատը. ասում ա.— Թագավորն ապրած կենա, հրես խանըմիս լեղացրի, բերի։

Թագավորն էլ չի իմանում, որ իր ա կնիկը չի։

Անց ա կենում մի օր, էրկու օր, էս պառավի աղջիկը ղաստահիվանդ ա տալի՝ պառկում։

  1. Տպագիր տեքստում՝ վրա, ուղղումը բանահավաքինն է (Ծ. Կ.):