Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/246

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տալի. «Ժամհա՛ր, դու քու ժամը կսիրես, թագավորին կասես՝ իմ Գառնիկ-աղպորը սուրը չքաշի»։

Առավոտը որ կլիսանա, թագավորը կհրամայի, որ իրա երկրումը ինչքամ թոռչի կա՝ հավաքվեն ծովի ղրաղը թոռ քցեն: Ինչքամ թոռչի կային՝ հավաքվում են, ծովը թոռ քցում. քցում են քցում՝ դուս ա գալի մի Սիպտակ ձուկ: Ձկան փորը ճղիլ ա տալի, տենում ի՞նչ իրա կնիկը ձկան փորումը:

Գառը քվորը որ տենում ա թե չէ՝ էն սհաթը ճանանչում ա. վազում ա փաթթվում ճտովը։ Փաթթվելու բաշտան՝ Գառը էլ եդ իսան ա դառնում[1]:

Թագավորը կնկանը վեր ա ունում տանում իրա պալատը: Էն ջադուքյար պառավին ու նրա աղջկանն էլ կապիլ ա տալի ղաթրի պոչիցը, որ տանի սա՛րով, քա՛րով, քո՛լով վե քցի, թիքա-թիքա անի՝ մենծ թիքեն անկաջը բերի։

Նրանք հասան իրա՛նց մուրազին, դուք Էլ հասնեք ձե՛ր մուրազին։

  1. Տպագիր տեքստում՝ ըլնում, ուղղումը բանահավաքինն է (Ծ. Կ.)։