Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ասես ձեն, ծպտոն չի հանում: Արաբը դե՛ս մտիկ արեց, դե՛ն մտիկ արեց՝ աչքովը զադ չընկավ, մի ժանգոտած շամադանից սավայի: Գնաց, էդ ժանգոտած շամադանը բերեց դրեց աղաքը, հեննեն խոսաց։

— Բարո՛վ,– ասեց,— շամադան աղպե՛ր. քե՞ֆդ, հա՞լդ: Շատ[1] վախտ ա իրար չենք տեհե. ըսկի ի՞նչ թազա խաբար:

— Ասսո՛ւ բարին, Ա՛րաբ աղպեր. փա՛ռք ասսու, լավ եմ. դու ո՞նց ես։ Ի՞նչ թազա խաբար պտի ըլնի. դո՛ւ ես դռնիցը գալիս. թազա խաբարը ի՞նձ ես հարցնում: Ես ըսկի դուս գալի՞ս եմ, որ իմանամ աշխարումը ի՞նչ ա ըլնում, ի՞նչ չէ. հենց էս ա տարեն տասնէրկու ամիս ըստե վեր ընկած եմ։

— Բաս ըսկի, շամադան աղպեր, հեքաթից—մեքաթից չե՞ս իմանոմ՝ ասես, անկաջ դնենք։

— Չէ՛, Ա՛րաբ աղպեր, ես հեքաթ չեմ գիտա, թե դու գիտաս, ասա՛:

— Լա՛վ, կասեմ. համա պտի լա՛վ անկաջ դնես, հա՛։

— Ասա՛, անկաջ կանեմ։

Արաբն ասում ա.— Կըլնի, չիլնի մի մարդ։ էս մարդն ունենում ա էրկու տղա՝ մինը պսակված, մեկելը չէ: Զատկի իրա օրը էդ պսակված տղի կնիկը մարգի հեննա էթում ա հերանց գեղը, ընդե մի քանի օր մնում։ Զատիկը որ անց ա կենում, էս ազապ աղպերը վեր ա կենում գալի՝ հարսին բերի։ Աղպերն ասում ա. «Դու կնկանս վե կալ գնա՛, ես էլ հրես եդևներիցդ գալիս եմ»: Էս ազապ աղպերն ա՝ հարսին նի'լցնում ա ձին, ինքն էլ աղաք ընկնում, գալի։ Գալիս են գալիս, շատն ու քիչն աստոծ գիտա, մի զուլալ աղբրի ռաստ են գալի։ Էս տղեն ասում ա. «Հա՛րսի, կա՛ց էս աղբրումը մի պուճուր լեղանամ, էլ եդ էթանք»։ Ձին կաննացնում ա, շորերը հանում, լեղանում։ Որդիան որ էր՝ էն դհիցը աղպերը գալիս ա, տենում՝ իրա աղպերը լեղացել ա, հրեն շորերն ա հագնում։ Մտքովը ուրիշ բան ա անց կենում. գալիս ա թուրը հանում՝ աղպորը վրա քշում, որ սըպանի։ Նա սրա՛ն ա տալի, սա նրա՛ն՝ էրկու աղպեր տալիս են իրար գլուխ թռցնում: Խեղճ կնիկը մնում ա գլխի վրեն մոլորած, չի իմանում ի՞նչ անի. չի իմանում

  1. Տպագիր տեքստում նախորդում է՝ էս, որը բանահավաքի ձեռքով ջնջված է (Ծ. Կ.):