Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/251

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կզացավ ջուր խմելու, գետիցը մի օձ ձեն տվեց էդ աղջկա փորի օձին, ասեց.— Ա՛յ ախմախ անասուն, էս լեն ու բոլ աշխարքը խի՞ ես թողե, մտե էդ զանահլու[1] աղջկա փորը, դո՛ւս արի անուշ օդ ծծա, ման արի ըստեղարենք:

Օձը փորիցը ձեն տվեց, ասեց.— Խի՞ եմ դուս գալի, մի ի էլել եմ քառասուն, սա էլ ինչ ուտում ա՝ նյութը ես եմ առնում։

Վերջը գետի օձը համոզեց էդ օձին, օձն էկավ աղջկա բերնովը վեր ընկավ։ Աղջիկը դանակը հանեց, օձի գլուխը կտրեց: Նրա քամակից եռեսուն իննը ճուտերն էլ վեր ընկան, աղջիկը բիրադնի գլխներն էլ կտրեց, փաթըթեց մի տերևի մեջ, դրեց ջեբը։ Դառավ առաջվա աղջիկը, փորը վեր էկավ։ Փա՛ռք տվեց ասսուն, եդ դառավ մեշի մեջ, էլի սկսեց պտղներ քաղիլ, ուտել։ Մանդալոն, մանդալոն էկավ հասավ մի մառմառ հավզի, դրա վրին էլ մի հատ չինարի ծառ կար։ Աղջիկը ջուր խմեց, լվացվեց, նիլլավ էդ ծառի վրեն: Ամեն օր ըդենց էր անում, վեր էր գալի, մեջի մեջ ման էր գալի, պտղներ էր ուտում, նիլլում էր ծառի վրա նստում։

Օրվա մի օրը՝ մի ուրիշ թագավորի տղա իրա նազիր-վեզրի հետ նստեցին ամեքը մի ձի, ասեցին.— Էթա՛նք մեշեն ավ անելու։

Ըդոնք գնացին մեշի մեջը, էս յանը ման էկան, էն յանը ման էկան, ավ չընկավ ձեռները. գնացին հասան էդ մառմառ հավզին։

Թագավորի տղեն ասեց.— Սրանից լավ տեղ չիլնի, վե գանք, հաց ուտենք, ջուր խմենք, ձիանիքը կշտացնենք, եդ դառնանք էթանք մեր տեղը:

Վեր էկան ձիանոնցիցը, ձիանիքը օրրկեցին, իրանք նստեցին մառմառ հավզի կողքին՝ հաց կերան։ Թագավորի տղեն կզացավ որ ջուր խմի, տեհավ, որ, մի աղջկա պատկերը ջրի միջին շողշողըմ ա:

Ասեց.— Հե՜յ վա՛խ, նազիր-վեզիր, էկեք տեհեք էս ի՞նչ պատկերք ա, էս ջրի միջին շողջողում ա։

Էկան թամաշ արին, տեհան, որ արևի պես լիս ա տալի։ Է՛ս յանը թամաշ արին, է՛ն յանը թամաշ արին, տեհան, որ զադ չի էրևում։ Բիրդան թագավորի տղեն աչքը բանձրացրեց, տեհավ էդ աղջիկը ծառի վրա նստած ա։

Ասեց.— Նազի՛ր-վեզի՛ր, ես իմ ավը գտա, մի նիլլե՛ք, վե բերե՛ք։

  1. Սիրուն (Ծ. Կ.):