Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/252

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նիլլան, աղջկանը ծառիցը վե բերին։

— Դե ձիանիքը թամքե՛ք, էթա՛նք,— ասեց թագավորի տղեն։

Ձիանիքը թամբեցին, նիլլան, աղջկանն էլ թագավորի տղեն քաշեց թարքը, գնացին։ Գնացին հասան իրանց քաղաքը։ Խաբար տարան թագավորին, թե՝ տղեդ մեշիցը մի հատ վայրենի աղջիկ ա բռնե, բերում ա։

Էդ թագավորը գնաց տղի աղաքը, տղին վե կալավ տարավ տուն, ասեց.— Ա՛յ որդի, էդ ի՞նչ ա՝ դու բերել ես։

Տղեն ասեց.— Ա՛յ հեր, իմը կա՝ սա՛ ա, չկա սա՛ ա, որ երկընքիցը վեր էկած լուսեղեն աղջիկ ըլնի՝ ինձ պետքը չի՛։

Հերն ասեց.— Մեղքը քու շըլինքը, դո՛ւ գիտաս։

Բերեց էդ աղջկանը պսակեց տղի հետ։ Մնաց էդ աղջիկը ըտեղ օխտը տարի, օխտը տարվա միջին մի անգամ էլ ա չխոսաց, լալ մնաց։ Ըդրանից էրկու տղա էլավ, մինը հինգ տարեկան, մինը էրկու տարեկան։ Թագավորի տղի ջանին հասավ։

— Ես պտի,— ասեց,— մի խնձոր տանեմ տամ մենծ տղիս, ես էլ տափ կենամ, տենամ կնիկս լիզու ունի՞, թե լալ ա։

Խնձորը տարավ տվեց մենծ տղին, ինքը գնաց տափ կացավ։ Մենծ տղեն խնձորը հազացնում էր, պուճուրը լաց էլավ։

Ասեց.— Մայրի՛կ, ես էլ եմ խնձոր ուզում։

Շատ լաց ըլնելուց եդը, մերն ասեց.— Ա՛յ որդի, ի՞նչ անեմ, հերդ կռվի բուն էր բերե էդ մի խնձորը, բերում էր թո՛ղ էրկուսը բերեր, ամեքիդ մեկը տար։

Թագավորի տղեն վազեց ընկավ կնկա շլընքովը, ասեց.— Գլխի՛դ, արևի՛դ մեռնեմ, էս օխտը տարի ա, ես քեզ բերել եմ, բա խի՞ չիր խոսում։

Աղջիկը վե կալավ ասեց.— Էս օխտը տարի ա ես քու ձեռին եմ[1], դու մեկ օրից մեկ օր ինձ խի՞ չիր հարցնում, թե. «Ի՛նս ես, ջի՛նս ես». ես հո՞ ծառից չի էլե, քոլից չի էլե, ես էլ թագավորի աղջիկ եմ, ինձ էլ ունեմ թագավորություն, աղպերտինք:

— Դե՛,— ասեց,— ի՞նչ անեմ, սխալվել եմ։ Ուզում ես քեզ ղրկեմ քու, հերանց տունը, գնա՝ քու աղպորտանցը տե՛ս։

Կանչեց նազիր-վեզրին.— Զորքերը հազրեք.— ասեց,— կառեթ հազրեք, իմ կնկանը վեր ունեք տանեք իրա հերանց տունը։

  1. Քո կինն եմ (Ծ. Բ.)։