Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/253

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Է՜հ, նազիր-վեզիրը պատրաստություն տեհան, թագավորի հարսին վե կալան, էրեխեքանց հետ գնացին: Գնացին հասան էն մեշի մեջը, որ էդ աղջըկանը բերել ին: Ըտեղ մութն ընկավ: Վեր էկան ըտեղ, չագըրներ տվեցին, մի չագիր նազիր-վեզրի հմար, մի չագիր թագավորի հարսի ու իրա էրկու էրեխու հմար, չորս ղրաղն էլ զորքը չագիր տվեց նստեց, իրանց հացը կերան, պրծան: Նազիր-վեզրի միտքը փոխվեց, գնացին թագավորի հարսի մոտ, բարև տվեցին, նստեցին։

Վե կալան, ասեցին.— Մենք էկել ենք, քու մոտ էս գշեր անցկացնենք:

Կնիկն ասեց.— Մտքներովդ մե՛ք անցկացնի, ըդենց բան չիլնի:

Ասեցին.— Չէ՛, պտի մնանք:

Թագավորի հարսն ասեց.— Անհնարին ա, վե կացեք, գնացե՛ք:

Ասեցին.— Չի՛լնի, չես թողա, մենծ տղիդ կմորթենք։

Ասեց.— Մորթե՛ք, չմորթե՛ք, ըդենց բան չի՛լնի:

Նազիր-վեզիրը բռնեցին մենծ տղին, մոր աչքի աղաքին մորթեցին, ասեցին.— Հմի ի՞նչ ես ասում:

Ասեց.— Ինձ էլ մորթեք՝ չե՛մ թողա:

Վե կացան պուճուր տղին էլ մորթեցին։ Կնիկը տեհավ, որ էլ ճար չկա, ասեց.— Դուք ձեր աստվածը յավաշ դուս էթամ, գամ՝ ի՛նչ անում եք, արե՛ք։

Մի թել կապեցին կնկա ձեռիցը, կնիկը չարսափն առավ վրեն՝ գնաց: Գնաց մի վարդի քոլի տակ նստեց, թելը եդ արեց, կապեց վարդի քոլիցը. չարսափը քցեց վարդի քոլի վրեն, թողաց փախավ:

Նազիր-վեզիրը շատ թամաշ արին, տեհան որ կնիկը չէկավ, ասեցին.— Ջանը՜մ, ի՞նչ էլավ դրա դրսև էթալը, վե կենանք, էթանք բերենք:

Վե կացան գնացին վարդի քոլի կուշտը, չարսափիցը քաշեցին, թե. «Վե կա՛ց, ի՞նչ ես նստե ըդքան», տեհան, որ դարտակ չարսափն էկավ: Հասկացան, որ կնիկը փախել ա, չկա։ Է՛ս յանը, է՛ն յանը մանգալոն կնկանը չգտան, եդ դառան իրանց չագրները. իրար մեջ խոսացին, թե. «Էթանք թագավորին ի՞նչ ասենք»։

Ասեցին.— Էթանք ասենք, որ քու հերն ասում էր՝ էդ վայրենի աղջիկ ա, դու ասում իր՝ չէ՛, հենց որ հասանք մեշի մեջ, չագրները