Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/254

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տվեցինք նստեցինք, գշերը վեր էր կացե, էրկու էրեխուն էլ մորթե, թողե փախե։

Քնեցին. լիսը բացվեց, վե կացան, ճամփա ընկան գնացին դպա իրանց թագավորի երկիրը։

Գնացին ներկայացան թագավորին, թագավորն ասեց.— Հը՛, սալամաթ տարա՞ք կնկանս իրա հերանց տունը։

Ասեցին.— Հերդ ասում էր՝ դա վայրենի աղջիկ ա, դու չիր հավատում. գնացինք էն մեշի մեջ, որտեղ բռնել ինք, չագրները տվեցինք, նստեցինք, գշերը վեր էր կացե, էրկու էրեխուն էլ մորթե, թողե փախե։ Է՛ս յանը, է՛ն յանը ընքան ման էկանք, հոգքներս[1] դուս էկավ, թողացինք էկանք։

Թագավորի տղեն ասեց.— Անհնար ա, վե կաց, նազի՛ր, ընկնենք երկրե-երկիր, ման գանք, որտեղ ըլնի, պտի գտնեմ նրան:

Թագավորն ու նազիրը դարվշի շորեր հագան, ընկան ման գալու։

Գանք աղջկանից սալըղ տանք։

Էդ մեշիցը դուս էկավ, գնաց տեհավ հրես մի չո՛րան, ոչխար ա արածացնում։

Ասեց.— Բարո՛վ քեզ, չոբան ախպեր։

Չոբանն ասեց.— Հազար բարին էկար, ա՛յ քիր։ Դու մի զանահլու աղջիկ, ինչ գործ ունես էս վերվերի տեղերում ման էս գալի մենակ։

Աղջիկն ասեց չոբանին.— Ախպեր ջա՛ն, իմ զարդերը շատ ա, մի հարցնի, հլա սոված եմ, մի կտոր հաց տու ուտեմ։

Չոբանը հանեց պարկիցը մի կտոր հաց, դրեց աղջկա աղաքը. վե կալավ թասը գնաց մի ոչխար կթեց, բերեց տվեց աղջկանը։ Աղջիկը կաթը փրթեց կերավ, վե կացավ։

Չոբանն ասեց.— Ինձ քիր չունեմ, ըստուց եդը դու ինձ՝ քիր, ես քեզ՝ ախպեր։

Մնաց չոբանի մոտ, իրիկունը վե կացան, չոբանի հետ գնացին չոբանի տունը, ըտեղ մնաց աղջիկը մի իրեք ամիս։

Երեք ամսից եդը աղջիկն ասեց.— Ախպեր ջա՛ն, ես պտի էթամ, ինձ մի ձեռք ձեր շորերից տվեք, տղամարդի, մի ոչխար մորթեք դրա փորը տվեք:

  1. Հոգիներս (Ծ. Բ.):