Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/257

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նազրի-վեզրի դատաստանն արա, մենք էլ մեր կնանոնց դատաստանը կանենք:

Թագավորի տղեն նազրին գնում ա տախտակի վրա՝ ղիմա–ղիմա կոտորում ա, ասում ա.— Տարե՛ք թափեք չոլը, թող ղուրդ ու ղուշը ջամդաքը ուտի։

Աղպրտինքը իրանց կնանքանցը կապում են ամեն մեկը մի ձի ու պոչից ու բրախում հանդը. իրիկունը ձիանիքը գալիս են տուն, պոչներիցը մենակ մազերն ա մնում կապած։

Նո՛ր բերում են իրանց քվորը օխտն օր, օխտը գշեր հարսանիք են անում, էդ թագավորի տղի հետ պսակում են, ճանապար են դնում իրա երկիրը։ Նա էթում ա ընտեղ իրա թագավորությունն անում, իրեք աղպերը մնում են իրանց երկրումը իրանց թագավորությունն են անում։

Ընդոնք հասան իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։

Ասսանից իրեք խնձոր վեր ընկավ, մեկը՝ ասողին, մեկը՝ լսողին, մեկն էլ՝ անկաջ դնողին։