Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ո՞րն ա իրա տեքոր ջամդաքը, ո՞րը՝ մարդինը։ Վեր ա ունում մարդի գլուխը տեքոր ջամդաքի վրա ա դնում, տեքոր գլուխը՝ մարդի ջամդաքի վրա: Նստում ա ընդե ասսուն էնքամ աղոթք անում, լաց ըլնում, որ աստոծ լսում ա սրա աղոթքը՝ էս էրկսին էլ ֆոգի ա տալի, սաղացնում։ Էրկու աղպեր հմի էլի կռիվ, ղալմաղալ էն անում. մինն ասում ա. «Էս իմ կնիկն ա», մեկելն ասում ա. «Չէ՛, իմ կնիկն ա»։ Թագավորն ապրած կենա, կնիկը հմի ո՞րին կհասնի:

Թագավորն ասում ա.— Հալբա՛թ որ, մարդի գլուխը ո՛ր ջամդաքի վրա էլ ա՝ նրան կհասնի։

Եննա թագավորի նազիր-վեզրին ա հարցնում.— Նազի՛ր-վեզի՛ր, կնիկը ո՞րին կհասնի[1]:

— Հալբա՛թ որ, մարդի գլուխը ո՛ր ջամդաքի վրա ա՝ նրան կհասնի։

Թագավորի աղջիկը էլ չի կարում իրան պահի, ընդիան ձեն ա տալի.— Ա՛յ ձեր դատաստանը քանդվի. խի՞ կնիկը էն ջամդաքին կհասնի, որ ջամդաքի վրա որ մարդի գլուխն ա. հազի՛ր էն ջամդաքին կհասնի՝ ո՛ր ջամդաքի վրա որ տեքոր գլուխն ա։ Ի՞նչ անենք, որ գլուխը մարդինը չի. սաղ ջամդաքը հո՞ մարդին ա:

— Թե որ էն կնիկը նրան կհասնի,— ասում ա Արաբը,— բա՛ս դու էլ ինձ կհասնես։

Թագավորը, նրա նազիր-վեզիրը քոմմա մնացին սառած, թե ո՞նց խոսացրեց աղջկանը:

— Էս մի հետը խոսացրիր,— ասեց թագավորը,— մնաց էրկու հետ, թե որ էս էրկու հետն էլ խոսացրիր, հո ի՛նչ որ խոստացել եմ՝ կտամ. թե չէ՝ իմաց կաց գլուխդ կֆը՜ռռա։

— Լա՛վ, թագավորն ապրած կենա, թո՛ղ ըտենց ըլնի,— ասում ա Արաբը։

Արաբն էթում ա տուն. կերակրից, զադից էփում, հազիր անում, որ աղպերը գա՝ հաց ուտեն։ Աղպերը որ գալիս ա տուն, Արաբը, որ ասես՝ նրան բան չի ասում, թե գնացել էր թագավորի աղջկանը խոսացնելու։

Առավոտը որ լիսանում ա, աղպերն էթում ա իրա բանին՝

  1. Ասացողը վրիպել է. սկզբում հայտնում է, որ Արաբը մենակ է մտնում թագավորի աղջկա օթախը, մինչդեռ այստեղ պարզվում է, որ ներկա են նաև թագավորն ու իրեն նազիր-վեզիրը (Ծ. Կ.):