Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/267

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

22. ՀԱԼԱԼԸ ՉՀԱՐԱՄՈՂ ԿՆԻԿԸ

Ավալ ժամանակին ըլնում ա չիլնում մի մարդ, մի կնիկ: Սրանք շատ դառն—աղքատ, անճար են ըլնում։

Օրեն մի օրը մարդը միտք ա անում, ասում ա.— Վե կենամ, էթամ ուրիշ երկիր աշխատանքի, բալի միքանի շայի աշխատեմ, բերեմ օղլուշաղ պահեմ, ընչանք տենանք վերջներս ի՛նչ ա ըլնում. աստոծ ողորմած ա, հալբաթ մեզ մի լիս ու ճար կանի, էրկու դռնից մի դուռը բաց կանի։

Կանչում ա կնկանը.— Ա՛յ կնիկ,— ասում ա,— ուզում եմ էթամ ուրիշ երկիր աշխատանքի. ի՞նչ կասես։

— Ի՛նչ պտի ասեմ, ա՛յ մարդ, թե գիտաս՝ ձեռդ զադ կընկնի, մի բանի տեր կդառնաս, էթաս լավ կանես. յանի պարապ֊սարապ ման գալոն ի՞նչ պտի ըլնի։

— Լա՛վ,— ասում ա,— որ էթամ՝ խոսք տա՞լիս ես, ընչանք իմ գալը աբուռ֊հայով կենաս, քու հալալը չհարամես։

— Հա՛,— ասում ա կնիկը,— խոսք եմ տալի. թե քեզ մուխաննաթություն արի՝ ի՛նչ ուզում ես ա՛րա, արինս քեզ հալալ ա։

— Լավ,— ասում ա մարդը,— բա՛ս որ ըտենց ա՝ կէթամ։

Հեգսի օրը ճամփի թադարեք ա տենում, մի քանի ամսվա պաշար վեր ունում, վե կենում ընկնում ճամփա։ Էթում ա, էթում ա, էթում ա, շատն ու քիչն աստոծ գիտա, է՛ս քաղաքը, է՛ն քաղաքը,