Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/268

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է՛ս գեղը, է՛ն գեղը, որդի ռաստ ա գալի մնում ա, բանում, փող աշխատում, էլի վե կենում էթում իրա ճամփեն: Ըսենց մի տարի, էրկու տարի, իրեք տարի աշխարե-աշխար, երկրե-երկիր ման ա գալի, ընչանք քիչ-միչ փող ա շինում, նոր ասում ա՝ վե կենամ, էթամ մեր երկիրը։ Վեր ա կենում գալի։ Գալիս ա գալի, շատն ու քիչն աստոծ գիտա, մի օր, էրկու օր. իրեք օր, մի շաբաթ, էրկու շաբաթ, իրեք շաբաթ, մախլասի՝ մի ամիս, հասնում ա իրանց երկրի սնուռը։ Ըտե սրան մի ցելվոր ա ռաստ գալի։

— Ա՛րի,— ասում ա ինքն իրեն,— մի սրան հարցնեմ, տենամ իմ կնիկը ո՛նց ա, ո՛նց չի, իրա տված խոսքը պա՞հել ա, թե չէ:

Մոտանում ա դրան, ասում.— Բար'ա5ողում, ա՛ղպեր։

— Բարո՛վ, հա՛զար բարին,— ասում ա ցելվորը։

— Ֆլա՛ն գե՞ղիցն ես,— հարցնում ա:

— Հա՛, ֆլա՛ն գեղիցն եմ,— ասում ա ցելվորը,— խի՞ որ։

— Բեզ մի բան եմ ուզում հարցնեմ, չեմ գիտա դրուստը կասես, թե չէ։

— Կասեմ, խի չեմ ասի,— ասում ա ցելվորը։

— Ֆլա՛ն մարդի կնկանը ճանա՞նչում ես։

— Լա՛վ, շա՜տ լավ եմ ճանաչում։ !՞ն չես ասում, որ մարդը գնացել ա ղարբություն՝ աշխատանքի։

— Հա՛, հենց է՛ն։ Ո՞նց ա, լա՞վ ա. հո դարտ չի՞ անում մարդի հմար։

— Ի՞նչ պտի դարտ անի,— ասում ա ցելվորը ծիծաղալոն,— ի՜նչն ա բոլ մարդը․․․

Մարդը էս որ լսում ա, մատը կծում ա.— Բա՛լի,— ասում ա ինքն իրան,— կա չկա, ըստե մի բան կա։

Դառը-տխուր վեր ա կենում, գալի իրանց գեղը։ Կնիկը մարդին տենալու բաշտան, ուրախանում, աշխարով մին ա ըլնում։ Համա մարդը որ ասես ձեն, ծպտոն չի հանում. նոթերը կիտած էթում ա մի պուճախում նստում։ Էս կնիկն ա՝ էն սհաթը էթում ա լագանով ջուր բերում, մարդի ոնները լվանում, շորերը փոխում, եննա հացի թադարեք ա տենում, որ մարդին հաց տա: Հաց են ուտում, պրծնում, թեք են ընկնում, քնում։ Կնիկը մնամ ա միտք անելոն, թե էս ի՛նչ ա պատահե իրա մարդին, որ ըսենց նոթերը կիտել ա, որ ասես, չի խոսում։