Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Արաբն էլ վեր ա կենում դուզ էթում թագավորի խնամաքարի վրա նստում։ Թագավորը էն սհաթը դուս ա գալի, Արաբին կանչում, տանում աղջկա օթախը։

Արաբը օթախի մեջը դե՛ս ա ման գալի, դե՛ն ա ման գալի՝ տենում ա էն ժանգոտ շամադանը չկա. դու մի ասի թագավորի ա՛ղջիկն ա ղաստի վեր ունիլ տվե, որ Արաբը գա՝ հեննեն խոսալու էլ զադ չգտնի։ Էթում ա օթախները ման գալի՝ մի ժանգոտ, քնձռոտ թուր ա գտնում, բերում դնում աղաքը, հեննեն խոսում։

— Բարո՛վ, ժանգոտ թուր աղպեր. էս քանի տարի ա իրար չենք տեհե. ըսկի չես ասում՝ իմ Արաբ աղպերն էս ո՞ւր ա, չի էրևում։

— Բա՛րին արևդ, Արաբ աղպեր։ Ի՞նչ անեմ, ամեն մարդ իրա դարդովն ա մոլորե, ես էլ իմ դարդովը։ Աղաք ես ի՛նչ թավուր լավ թուր ի. թագավորը ինձ վրեն էր կապում, էթում կռիվ․․․ կռվումը ով գիտա քա՛նի գլուխ մի դըրբումն ի թռցնում։ Համա, հմի թագավորը էլ ինձ մտիկ չի անում. ժանգոտել եմ՝ էլե ղոռազա զադ. ըսկի էրեսիս թամաշ անող չկա։

— Բա՛ն չկա, թուր աղպեր. աստոծ ողորմած ա։ Դու էն ասա՛, հեքաթից, մասալից չե՞ս գիտա, ասես՝ անկաջ դնենք, օր մթնացնենք։

— Չէ՛, Ա՛րաբ աղպեր, ես զադ չեմ գիտա, թե էդ թավուր հունար ունես՝ ասա՛, հազիր պարապ եմ, անկաջ դնեմ։

— Լա՛վ, կասեմ. համա պտի լա՛վ անկաջ դնես, հա՛։

— Ասա՛, անկաջ կդնեմ։

Արաբն ասում ա.— Ըլնում ա չիլնում մի խառադ, մի դերձիկ, մըն էլ մի տերտեր։ Սրանք իրեքով աղպեր են դառնում, վե կենում էթում ղարբություն՝ աշխատանքի։ Էթում են էթում, շատն ու քիչն աստոծ գիտա, մի մեշի ղրաղի մութը վրա ա հասնում։ Ըստե վեր են գալի, որ գշերը մնան՝ առավոտը էլ եդ էթան իրանց ճամփեն։ Չունքի հենները բո՛լ փող ին վե կալե՝ ասում են. «Էկե՛ք գշերը դորեդոր ղարավուլ քաշենք, որ մեզ հարամի, զադ չմոտանա»։

«Լա՛վ,— ասում ա խառադը,— էդ շա՛տ լավ կըլնի, Ուզո՞ւմ եք, հենց իրիկնեց ե՛ս ղարավուլ կքաշեմ. եննա մի քիչ կկենամ, դերձկին կզարթացնեմ՝ ես կքնեմ. լիսադեմին նա էլ թող տերտերին վե կացնի»։ Բիրադնով էլ ռազի են ըլնում ու աղաք խառադն ա ղարավուլ քաշում։ Համա ըս էլ պտի ասեմ, որ էս խառադը շա՛տ