Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/274

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էդ կնիկը սրանց տենալու բաշտան ճանանչեց, համա լիս չընկավ, ասեց.— Տենամ սրա վերջն ի՞նչ ա ըլնում։

Նրանք հո, որ ասես, չճանանչեցին։ Ախար ո՜րդիան որդե. ում մտքովը կանցկենար, թե էդ կնիկը սաղ կմնա, մի օր նրա էրեսը սրանց էրեսին կառնի։

Էդ Հալալը չհարամող կնիկը մի օր բերեց ղոնաղլըղ սարքեց, իրա մարդին ու էդ էրկու բեզրգյանին կանչեց իրա կուշտը ղոնաղ։ Նրանք էլ վե կացան էկան։ Էդ կնիկը նրանց ընենց մի քե՜ֆ շանց տվեց, ընենց մի ուրախությո՜ւն շանց տվեց, որ էլ չեմ կարա ասի։ Քոմմքով էլ որ լուլ ու կուլ հարբեցին, էդ կնիկը վե կալավ թե.— Է՛կեք.— ասեց,— ամեն մարդ իրա գլխով անցկացածը նաղլ անի, անկաջ անենք։

— Լա վ,— ասեցին էն էրկու բեզրգյանը ու էդ կնկա մարդը,– Է՛կեք։

Էդ կնիկը աղաք մի բեզրգյանին հարցրեց:

— Բեզրգյա՛նը սաղ ըլնի,— ասեց,— դե՛ նաղլ արա տենանք ի՞նչ ա անցկացե քու գլխովը։

— Սրանից մի քանի տարի աղաք,— ասեց էդ մի բեզրգյանը,— նոքարներիս հեննա ճամփա ի էթում։ Էկանք, էկանք, մի աղբրի կշտի մութը գետինը կոխեց։ Վեր էկանք ըտե, չադիր տվինք, կացանք. վարավուրդ արինք, տեհանք էդ աղբրի կողքին հրենիկ մի կնիկ սըպանած, վե քցած։ Բերինք էդ աղբրի ջրիցը շաղ տվինք կնկա վրեն, ալբիալը սաղացավ, ընդե կաննեց: Ուզեցա հեննեն պսակվի, ղաբուլ չէլավ, ասեց. «Ես մարդ ունեմ, իմ հալալը չեմ հարամի»։ Ես էլ, սրտիս հերսիցը, հրամայեցի նոքարներիս մի քառասուն գազանոց ֆոր փորեն, էդ կնկանը քցեն մեջը, մի քար էլ դնեն ֆորի բերնին։ Եննա շատ էլ փոշմանեցի, համա էլ ո՛ւր, բանը բանից անց էր կացե։ Հրես էս ա իմ գլխով անցկացածը, որ ընչանք օրս սրտիս միջին դարտ ա դառե, գշեր, ցերեկ ինձ էրում ա:

Եննա մեկել բեզրգյանին հարցրեց։

— Բեզրգյա՛նը սաղ ըլնի,— ասեց էդ կնիկը,— հմի գորը քունն ա. ասա տենանք քո՞ւ գլխովը ի՛նչ ա անց կացե, քո՞ւ դարտն ի՛նչ ա։

— Իմ դարտը նրանից շատ ա,— ասեց մեկել բեզրգյանը։— Ես էլ հենց էդ կնկանը ռաստ էկա, ֆորիցը հանեցի։ «Ինձ չե՞ս