Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/275

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առնի»,– հարցրի. «Չէ՛,— ասեց,– չե՛մ առնի. ես մարդ ունեմ, իմ հալալը չեմ հարամի»: Ես էլ հերսոտեցի էդ կնկա վրեն. նոքարներիս հրամայեցի դրա ձեռ ու ոտը կապեն, դնեն մի ղութկի մեջ, տանեն քցեն ծովը։ Խե՜ղճ կնիկ, ո՛վ գիտա հմի ծովի ձկների փայ ա էլե, պրծե: Եննա ես էլ փոշմանեցի, գլխիս վա՜յ տվի, համա էլ ո՛ւր, բանը բանից անց էր կացե։

Դորը գալիս ա իրա մարդին։ Վերջը նրան ա հարցնում։

Նա էլ թե.— Չունքի դուք էրկսով էլ ձեր մեղքը շլնքներդ առաք, ես էլ իմ մեղքն եմ շլինքս առնում, էն կնիկը որ կար՝ իմ հալալ, թագն ու պսակ կնիկն էր. ե՛ս նրան խաբլությունով տարա գեղիցը դուս, ընդե սըպանեցի, հենց իմացա իրա հալալը հարամել ա: Ի՛նչ ասեմ, ես բիրադնիցդ էլ մեղավոր եմ։

— Պրծա՞ք,– հարցրեց էդ կնիկը։

— Հա՛, պրծանք,— ասեցին։

— Դե՛ հմի դորն իմն ա,— ձեն տվեց ընդիան կնիկը։— Էդ Հալալը չհարամող կնիկը ես եմ, որ կամ։ Աստոծ ինձ ամեն փորձանքից ազատեց, սաղ-սալամաթ էս ծովի ղրաղը հասցրեց, որ մի օր իմ դրստությունը էրևա, թե ես Հալալը հարամող կնիկ չեմ։

Էս որ լսեցին, իրեքով էլ մնացին էշ կտրած, իրար էրեսի մտիկ անելոն։ Ամոթու պապանձվել ին, մնացե. չին կարում մի խոսք էլա ասի։ Էն սհաթը իրեքով էլ էկան, ընկան էդ կնկա ոնները, մեղա էկան: Նա իրեքին էլ բաշխեց։

Սրանք մի քանի օր էլ կացան ըտե. նո՛ր ճամփի թադարեք տեհան, էդ թոռչու ու նրա մոր հեննա մնաս բարով արին, չորսով վե կացան ընկան ճամփա դպա իրանց երկիրը:

Ասսանից իրեք խնձոր վեր ընկավ. մինն՝ ասողին, մինն՝ ասիլ տվողին, մինն էլ՝ անկաջ դնողին։