Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/278

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Խեղճը հենց իմանում էր հանաք ա անում։ Համա մըն էլ էն տեհավ, որ նոքարներին ձեն տվեց. էկան վրա հասան, գլխին տալոն, բրոթբրոթելոն, քաշքշելոն տարան ընչանք հայաթը, ընդիան էլ արեցին քուչեն՝ դուռը շինեցին։ Խեղճը էլ չկարաց ամոթու ձեն֊ծպտոն հանի, փոր-փոշման թողաց գնաց: Գնաց, հեգսի օրն էլ եդ էկավ, տեհավ ամարաթի դուռը բաց ա, ուսուլով նի մտավ, գնաց սուտ֊թագավորի աղաքին կաննեց։

— Ա՛յ դարվիշ աղպեր,— ասեց,— ըսենց հանաք չիլնի, էրեկ էլ ընենց խաղկ ու խայտառակ անելոն ինձ դուս անիլ տվիր ըստիան։ Թագավորությունս քեզ իրեք օր ի տվե, ըսօր էլ հրես չորս օրը թամմում ա։ Ի՞նչ կասես, աղպեր:

— Հանաք-մանաք չեմ գիտա,— ասեց դարվիշը,— էս սհաթը դուս կորի ըստիան, թե չէ նոքարներիս ձեն կտամ, կգան, էլի քեզ էրեկվա օրը կքցեն։

Խեղճ թագավորը տեհավ, որ ճար, իլլաճ չկա, դարվիշն ուզում ա զոռ-զոռըբա իրա թագավորությունը զավթի.— Դո՛ւ քու աստոծը,— ասեց,— թագավորությունը ձեռիցս խլեցիր, կնիկս ու էրեխեքս էլա տո՛ւ, տանեմ նրանցով մխիթարվեմ։

Դարվիշը գնաց բերեց տվեց իրան։ Նա էլ կնկա ու էրեխեքանց կուռը բռնեց, լալով, լալաշկով ամարաթիցը դուս էկավ՝ գնաց:

— Փա՜ռք քեզ, աստոծ,— ասեց,— փառքդ շատ ըլնի. դո՛ւ տվիր՝ դու էլ առար։ Հալբա՛թ ես մի մեղքի տեր ի, որ օր ծերություն էս զուլումը բերիր գլուխս: Փա՛ռք, փա՛ռք, հազա՜ր հետ փառք քեզ, աստոծ։

Կնիկը, էրեխեքը աղաք արեց, ասեց. «Էթամ ղարբություն, բալի մի աշխատանքի տուտ բռնեմ, տուն, տեղ, օղլուղաղ պահեմ»։ Մի քանի ամսվա ճամփի պաշար վե կալան, ասսու անումը տվին, ընկան ճամփա: Էկան, էկան, էկան, շատն ու քիչն աստոծ գիտա, մի սհաթ, էրկու սհաթ, իրեք սհաթ, մախլասի՝ ընչանք իրիկուն էկան, մի չոլ֊յաբանի տեղ գշերը վրա հասավ: Էն սհաթը ըստե վեր էկան, ասեցին. «Կենանք ընչանք լիսանա, նոր վե կենանք էթանք»։

Ըտե վեր են գալիք էթում[1] չոր չոփ, թիթեն-միթեն կիտում,

  1. Տպագիր տեքստում այս բառին հաջորդում է՝ ընդերանքից, որը ջնջված է բանահավաքի ձեռքով (Ծ. Կ.)։