Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/279

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բերում կրակ անում, կրակի չորս բոլորը ջերկուն նստոտում, եննա բերում հաց-մաց ուտում, թեք ընկնում՝ քնում: Գշերվա մի վախտը զընգզընգոցի ձեն ա գալի. թագավորը գլուխը բանձրացնում ա, տենում մի բեզրգյան իրա քոչ ու բարխանով, նոքարներով էկավ իրանցից մի մանգզլաչանք տեղ հեռու վեր էկավ:

Էս բեզրգյանը ըտե վեր ա գալի, չագիր տալի, նոքարներին հրամայում ա կրակ անեն, որ զադ-մադ էփեն ուտեն։ Նոքարներն էթում են[1] ցախ-մախ, թիթեն—միթեն[2] հավաքում, բերում, որ կրակ անեն, բիրդան տենում են՝ հրենիկ հա՜, ֆլա՛ն տեղը կրակ ա էրևում։

— Էթա՛նք,— ասում են,— ընդիան կրակ բերենք՝ կպցնենք:

Վեր են կենում գալի ի՜նչ տենում՝ մի դարվիշ, էրկու էրեխա, մըն էլ մի կնիկ կրակի չորս բոլորը ջերկուն պառկոտել են։ Կնիկ մի՛ ասի՝ մի ակն-արեգակ, հուրի-մալաք, մարալ, ջեյրան, թառլան ղուշ ասա՛։ Սրանց ոտի ձենիցը թագավորը ալբիալը զարթնում ա։

— Բարիրիկուն,— ասում են,— դա՛րվիշ աղպեր։

— Բարո՛վ, հազա՜ր բարին,— ասում ա։

— Չի՞լնի մի քիչ հրակ տաս, տանենք մընք էլ կրակ անենք:

— Խի՞ չիլնի,— ասում ա,— հրենիկ՝ ինչքամ ուզում եք, վե՛ կալեք տարեք։

Նոքարներն էթում են մի քանի կրակ վեր ունում, թողում գալի իրանց չագիրը։

— Խի՞ էսքամ եդացաք,— հարցնում ա բեզրգյանը։

— Բեզրգյա՛նը սաղ ըլնի,— ասում են նոքարները,— էն ինչ մենք ենք տեհե, դու տենայիր՝ ո՛վ գիտա՝ ընչանք լիս ընդե ղուլ ըլնեիր, մնայիր։

— Խի՞, ի՞նչ կար, ի՞նչ եք տեհե,— հարցնում ա բեզրգյանը,— ասե՛ք տե՞նեմ։

— Բեզրգյա՛նը սաղ ըլնի,— ասում են,— գնացինք տեհանք կրակի չորս բոլորը պառկոտել են՝ մի դարվիշ, էրկու էրեխա, մըն էլ մի սի՜րուն, մի նա՜շխուն կնիկ. էնքա՛մ սիրուն, էնքա՛մ սիրուն,

  1. Տպագիր տեքստում այս բառին հաջորդում է՝ ընդերանքից, որը ջնջված է բանահավաքի ձեռքով (Ծ. Կ.):
  2. Տպագիր տեքստում՝ կոտոկտորանք. ուղղումը բանահավաքինն է (Ծ. Կ.)։