Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գլուխ ուստա ա ըլնում. որ սաղ աշխարքումը սրա հատը ուստա չէր ըլնի։ Էս մեր խառադն ա՝ ուրագը մեջքն ա խրում, ղարավուլ քաշում, ընկերտիքն էլ քնում են։ Էդ գշեր էլ սատանական է՛ն թավուր ցուրտ էր, է՛ն թավուր ցուրտ, որ իմ միս կտրողին ռաստ չգա։ Խեղճ խառադը ցրտու զընգըռ-զընգըռ դողում էր. չէր իմանում ինչ անի։ Վերջը ասեց. «Արի՛ մի իշկիլ սարքեմ, եննա պառկեմ քնեմ, ո՞վ կիմանա, թե ես քնել եմ»։ Էթում ա մեշեն, լավ-լավ չամի փետեր կտրտում, բերում էնթավուր մի փետե իսան շինում, որ գշերը մարդ տենար՝ կասեր. «Էն ի՞նչ մարդ ա ընդե կաննած», էնքամ մարդի նման էր։ Ըսենց շինում ա, դիք կաննացնում, ինքը պառկում քնում։ Քնում ա, քունն առնում․ եննա գիշերվա մի վախտ զարթնում ա, դերձիկի կողքին բոթում. «Դե՛րձիկ աղպեր, վե կաց․ քու դորն ա. ղարավուլ քաշա՛»։ Ասում ա՝ ինքը քնում։ Դերձիկը վեր ա կենում, տենում ի՛նչ՝ մի մարդ ընդե դիք կաննած ա․ ոնչ ժաժ ա գալի, ոնչ էլ էն[1]․ ինքն իրան ասում ա. «Արի՛ որ սա գող ըլնի՞»։ Էլ ձեն, ծպտոն չի հանում. կամաց-կամաց մոտանում ա, թուրը քաշում՝ տալի վե քցում։ Թրի ծերովը դե՛ս, դե՛ն ա բռթում, տենում ա որ ղորթմանց իսան չի՝ փետից ա շինած։ Նոր գլխի ա ընկնում, որ էս խառադի սատանությունը կըլնի։ Ինքն իրան ասում ա. «Բա՛ ես էլ չկարենա՞մ խառադին մի ֆանդ գա»։ Էթում ա մեշեն, ծառի լեն տերևներ պոկոտում, բերում էս փետե մարդի հմար մի ձեռք շոր ա կարում[2], հագցնում։ Էս հետ որ տենայիր, իսանից չէիր ջոկի․ կասեիր՝ ղորթմա՛նց որ մարդ ա։ Լիսադեմին վեր ա կենում, տերտերին բոթում. «Տերտե՛ր, տերտե՛ր, վե՛ կաց. դորը քունն ա. մի քիչ էլ ե՛ս աչքս կպցնեմ»։ Տերտերը վեր ա կենում, տենում ի՛նչ՝ մի երկեն մարդ, շորերը սիրուն հագին՝ ընդե կաննած։ Թուքը-մուքը կպչում ա. մոտանում ա ձեն տալի. «Ո՞վ ես, ո՞վ ես, ո՞վ ես»[3]․ ձեն չի տալի։ Տանում ա բերում, որ մի դըրբ չի տալի՝ էրեսհարքի վրա փըռկվում ա, վեր ընկնում։ Նո՛ր վարավուրդ ա անում, որ փետե մարդ ա. նո՛ր որ սիրտը մի քիչ հանդարտում ա։ Իմանում ա որ խառադի ու դերձկի սատանությունն ա։

  1. Տպագիր տեքստում բացակայում է, հավանաբար վրիպված է․ ուղղումը բանահավաքինն է (Ծ․ Կ․)։
  2. Տպագիր տեքստում նախորդում է՝ կտրում, բանահավաքը հանել է (Ծ․ Կ․)։
  3. Վերջին «ո՞վ ես» արտահայտությունը բանահավաքը հանել է․ թողնում ենք այնպես, ինչպես տպագիր տեսքտումն է (Ծ․ Կ․)։