Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/281

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Չո՛բան աղպեր,– ասում ա թագավորը,– մխելի կաթ բե՞րես՝ խմեմ։

— Ջո՜ւխտ աչքիս վրեն, թագա՛վորն ապրած կենա,— ասում ա չոբանը։

Չոբանը էն սհաթն էթում ա մննում սուրուի մեջը, մի ոչխար կալնում, կաննացնում, կթում, քերեղանը[1] պռտեպռունկ կաթը լցնում, տալի իրա տղին, որ տանի տա թագավորին։ Տղեն քերեղանը վեր ա ունում, վազացնում թագավորին: Էս էրեխեն էլ թագավորին շատ գիր ա գալի։

— Ա՚յ որդի,— հարցնում ա թագավորը,— ո՞ւմ տղեն ես։

— Չո՛բանի,— ասում ա։

— Գնա՛ հորդ կանչա՛ գա ըստե։— Տղեն էթում ա հորը կանչում, բերում թագավորի կուշտը։

— Ի՞նչ կհրամայես, թագա՛վորն ապրած կենա,— ասում ա չոբանը։

— Էս տղեն քո՞ւնն ա,— հարցնում ա։

— Հա՛, թագա՛վորն ապրած կենա, իմն ա․ ի՞նչ կա որ։

— Չի՞լնի ինձ բաշխես։

— Խի՞ չիլնի, թագա՛վորն ապրած կենա, փե՜շքաշ ա. ես քեզանից տղա՞ կխնայեմ.— Տղի կռնիցը բռնում ա տալի թագավորին։

Թագավորը չոբանին մի բուռը ոսկի ա տալի, տղին վեր ունում, բերում ամարաթը, սրան էլ ա իրա աղաքին նոքար շինում։ Էս էրկու տղեն իրար հեննա սիրով ապրում են, մենծանում ամարաթումը, ոնց որ մի դռան էրկու շուն՝ ըսկի չեն էլ իմանում, թե աղպերտինք են։

Անց ա կենում մի տարի, էրկու տարի, իրեք տարի, չորս տարի, հինգ տարի, մախլաս՝ տասը տարի, օրեն մի օրը էս թագավորի երկիրը մի բեզրգյան ա գալի առուտուրի։ Էդ վախտերքը սովորութք ա ըլնում, որ մի բեզրգյան էթում էր ուրիշ երկիր, պտի իրա ապրանքիցը փեշքաշ տաներ էդ երկրի թագավորին: Էս բեզրրգյանն էլ լավ-լավ փեշքաշներ ա վեր ունում, գալի թագավորին տենալու:

— Ո՞րդիանցի ես,— հարցնում ա թագավորը։

— Ֆլա՛ն երկրիցը,– ասում ա բեզրգյանը։

  1. Տպագիր տեքստում կոտը. ուղղումը բանահավաքինն է (Ծ. Կ.):