Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/285

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քնած։ Էլ ձեն֊ծպտոն չի հանում, թողում ա գալի թագավորին իմաց տալի:

— Թագա՛վորն ապրած կենա,– ասում ա,– քո նոքարները, որ ղրկել իր դուքանիս մուղաթ կենան, արի՛ աչքովդ տես ինչ հալի են։

— Խե՛ր ըլնի,— հարցնում ա թագավորը,— ասա տենամ ի՞նչ ա պատահե:

— Չէ՛, թագա՛վորն ապրած կենա,— ասում ա,— չեմ ասի. արի՛ քու աչքովդ տես, որ ավատաս:

Թագավորը իրա նազիր-վեզրի հեննա վեր ա կենում, գալի դուքանը, ամեն բան իրա աչքովը տենում։ Թագավորը մնում ա սառած մտիկ անելոն։

— Էդ քո՞ւ կնիկն ա,— հարցնում ա թագավորը։

— Հա՛, թագա՛վորն ապրած կենա, ի՛մ կնիկն ա։

— Ջա՛նլաթ, ջա՛նլաթ, ջա՛նլաթ,— ձեն ա տալի թագավորը:

Ջանլաթները գալիս են ընդե կաննում։

— Ի՜նչ կհրամայես, թագա՛վորն ապրած կենա,— ասում են։

— Սրանց վե կացրեք,— ասում ա թագավորը,— իրեքին էլ էս սհաթը իմ աղաքին քյալլա արեք:

Ջանլաթները բռթում են, վե կացնում։ Մերը որ աչքը բաց ա անում, թագավորին, նազիր-վեզրին, բեզրգյանին տենում իրանց գլխավիրև՝ ալբիալը իմանում ա, թե բանը ինչումն ա։

— Թագա՛վորն ապրած կենա,— ասում ա մերը,— էրկու խոսք ունեմ՝ թո՛ղ ասեմ, եննա ի՛նչ ուզում ես արա՛։

— Ասա՛,— ասում ա թագավորը։

— Թագավորն ապրած կենա,— ասում ա,— որ մեր մի մազին էլա դիպնես՝ իմաց կա՛ց հուր հավիտենական մեզ պարտական կմնաս. չունքի սրանք որ կան՝ իմ տղեքն են, ես էլ սրանց մերը։ Նստում ա ըստե մին-մին, տեղը-տեղին իրա գլխով անցկացածը նաղլ անում, ոնց որ ես ձեզ նաղլ արի։

— Ա՛յ հարա՜յ,— ասում ա թագավորը,— բա՛ս դու էլ իմ կնիկն ես, դրանք էլ իմ տղեքը։

Ասում ա ու[1] փաթթվում նրանց ճտովը։ Քոմմա մնացել ին

  1. Տպագիր տեքստում հաջորդում է՝ վազեց, որը ջնջված է բանահավաքի ձեռքով (Ծ. Կ.)։