Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/286

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սառած մտիկ անելոն: Բեզրգյանի հալը հո մի՛ք հարցնի. ռանգ–մռանգը քցել ա, սփրթնե, դառե պատի ծեփ։

— Ջա՛նլաթ, ջա՛նլաթ, ջա՛նլաթ,— ձեն ա տալի թագավորը,— էս սհաթին բեզրգյանին քյալլա արեք։

Թուրը շողշողալու բաշտան բեզրգլանի գլուխը ֆըռռում ա, ընդե վեր ընկնում։

Թագավորը նո՛ր կնկա, տղեքաց կուռը բռնում ա, էթում ամարաթը: Էլ ինչ քե՜ֆ, էլ ինչ ուրախությո՛ւն, էլ ի՜նչ մատաղներ մորթոտիլ, էլ ի՛նչ աղքատներին փող բաժանիլ, որ էլ հալ ու հեսաբ չկար։

Սուտ չի ասած. «Ասսու պահած գառը գելը չի ուտի»։

Նրանք հասան իրա՛նց մուրազին, դուք էլ հասնեք ձե՛ր մուրազին։