Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/291

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թագավորն էն սհաթը մարդ ղրկեց էն հարստի կուշտը, ասեց. «Քու աղջիկը չե՞ս տա իմ տղին»։ Նա էլ ի՛նչ պտի ասեր. թագավորի տղից լա՞վի պտի տար։ Ասեց. «Կտամ, խի՛ չեմ տա»: Բերին նշան դրին, օխտն օր, օխտը գշեր հարսանիք արին:

Հարսանքից եդը, մարդ ու կնիկ մի օր գնացին համամ: Մարդը տեհավ կնկա փորի վրեն յարի տեղ ա էրևում:

— Ա՛յ կնիկ,— հարցրեց,— էդ ի՞նչ յարի տեղ ա։

Կնիկը նո՛ր մին-մին նաղլ արեց, ո՛նց որ ես ձեզ նաղլ արի: Թագավորի տղեն էն սհաթը մատը կծեց. «Փառք քեզ, աստոծ, փառքդ շատ ըլնի,— ասեց ինքն իրան,— ընդո՞ւր էր էն ծեր մարդը ասում, թե իմ ճակատին գրած ա, որ եդի վերջը էս աղջիկը պտի ինձ ղսմաթ ըլնի»։ Ինքն էլ նո՛ր կնկանը նաղլ արեց իրա գլխով անցկացածը: Մարդ ու կնիկ մնացելին իրար էրեսի մտիկ անելոն:

Աստոծ մարդիս ճակատի ի՞նչ գրել ա՝ ըն էլ պտի ըլնի, ճա՛ր չկա: