Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/293

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Խեղճ ծննդկանը մի վախտ աչքը բաց կանի, ի՞նչ կտենա՝ իրանից մի սիրուն, նաշխուն գառ ա էլե. էլ ձեն ծպտոն չի հանի ասսուն փառք կտա, էդ գառովը կխնդա, կուրախանա:

Սրան թողանք ըստե, գանք խաբար տանք էն խեղճ էրեխուցը։

Էս չոբանն ա՝ ամեն օր էրեխեն կտանի էն ծնած ոչխարի տակը կդնի, ոչխարը կլիզի, ծիծ կտա, էլ եդ վե կունի կտանի տուն, ըսենց կպահի ընչանք էրեխեն կդառնա մի տարեկան։ Որ մի տարեկան կըլնի, վե կունի, կտանի կքցի մի մութը օթախ, դուռը վրեն կշինի, ընդե կպահի։ Ըսենց անց կկենա թամամ օխտը տարի:

Մի օր իրիկունը էս չոբանը իրա սուրուն աղաքն արած կգա գեղը, էդ կնկա տան աղաքովը անց կկենա: Հենց էդ վախտը էդ կնիկը իրա Գառն-էրեխու հեննա քուչի դռանը նստած կըլնի։ Գառը սուրուի միջին իրա մորը կտենա, ալբիալը կվազի դպա մերը: Խեղճ կնիկը կմնա մաթ էլած էդ Գառան վրեն մտիկ տալոն, չի իմանա՝ էս ի՞նչ բաս ա։ Նոր ըստե չոբանը էդ կնկանը մին-մին նաղլ կանի իրա արածը, թե բա չես ասի՝ ըսե՛նց, ըսե՛նց, ըսե՛նց բան։ Էն սհաթը կէթա էրեխեն պահած տեղիցը կհանի, կբերի կտա նրան[1]։ Մերը իրա էրեխուն որ տենում ա, ուրախությունիցը չի իմանում ինչ անի. խտըտում ա, պաչպչորում ա, ուրախ֊ուրախ տանում ա տուն։

Խեղճ էրեխեն օխտը տարի ըսկի արևի էրես չէր տեհե. չէր գիտա, թե աշխարքումը ի՛նչ կա, ի՛նչ չկա, մեռնիլ կա, ապրիլ կա: Ըստոնք որ իմացավ՝ շատ տխրեց, դարտ արեց. միտք արեց գլուխ առնի, էթա էն թավուր երկիր, որ մարդ ո՛նչ ծերանում ա, ո՛նչ էլ մեռնում։ Գնաց է՛ս դիհն ընկավ, սրա՛ն հարցրեց, նրա՛ն հարցրեց, վերջը որ շատ հարց ու փորձ արեց, ասեցին.— Ֆալաքի կուշտն ո՛վ էթա, ընդե ո՛նչ կծերանա, ո՛նչ էլ կմեռնի։

«Բա՛ս որ ըտենց ա,— միտք արեց էս տղեն ինքն իրան,— ես պտի էթամ Ֆալաքի կուշտը»։

Էկավ մորն ասեց։ Խեղճ մերը շատ դեմ ընկավ, մղկտաց, որ չէթա՝ չէլավ, տղեն անկաջ չարեց, ասեց.— Պտի էթամ, որ պտի

  1. Գրառման ձեռագրի սևագիր օրինակում այս բառին հաջորդում է հետևյալ նախադասությունը․ «Է՛լ ինչ աչք պտեր, որ դիմանա, է՛լ ինչ սիրտ պտեր, որ չմղկտար՝ էս մոր ուրախությունը տեսնելուս», որը ջնջված է Տ. Նավասարդյանցի ձեռքով (Ծ. Կ.):