Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/296

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էդ ծովի ղրաղովը կէթա, կէթա, թամամ մի օր կէթա, կհասնի մի սարի, կտենա էդ սարի փեշին մի Ծեր գզըզված մարդ նստել ա, դավթարը աղաքին բաց արած գիր ա գրում:

Էդ Ծեր մարդը տղին որ կտենա, կհարցնի.— Տղա՛, ո՞ւր ես էթում։

— Էթում եմ Ֆալաքի կուշտը,— կասի տղեն։

— Ֆալաքը հենց ես եմ,— կասի,— ա՛սա տենամ, ի՞նչ ես ուզում:

— Ֆա՛լաքը սաղ ըլնի,— կասի տղեն,— լսել եմ քու կշտին մեռնիլ չկա, դրո՞ւստ ա:

— Հա՛, դրուստ ա, ո՛վ ըստե ապրի, ո՛նչ կմեռնի, ոնչ էլ. հազար տարի էլ կկենա, չի իմանա՝ ծերությունը ի՛նչ զադ ա։

— Բա՛ս որ ըտենց ա, ես քու կշտին կկենամ. ղաբո՞ւլ ես։

— Ղա՛բուլ եմ,— կասի Ֆալաքը,— խի՛ չեմ ղաբուլ. կենում ես՝ կա՛ց:

Էս տղեն ա՝ մի քանի հազար տարի կացավ Ֆալաքի կշտին, ո՛նչ ծերանում էր, ո՛նչ էլ. ո՛նց որ էկել էր, ընենց էլ մնաց։

Համա իրա հերն ու մերը, իրա վաթանը ըսկի մտիցը չէր քցում: Մի օր էլ, որ շատ միտք արեց, միտք արեց. «Ջհանդամը-գյոռը,— ասեց,— թե կմեռնեմ, հո՛ իմ վաթանումը կըլնի, մեռնեմ էլ: Հորնըմորս գերեզմանի կշտին կթաղեն. լավ էն ա՝ էլի վե կենամ էթամ մեր երկիրը»։

Օրեն մի օրը վե կկենա, կգա Ֆալաքին կասի.— Ֆալաքը սա՛ղ ըլնի, բո՛լ ա ինչքամ քու կշտին կացա, հմի էլ ուզում եմ էթամ մեր երկիրը, ընդե ապրեմ. ի՞նչ կասես։

— Դու գիտաս,— կասի Ֆալաքը,— ուզում ես՝ գնա՛։ Մեղքն ու վարձքը քու շլինքը:

— Բաս որ ըտենց ա՝ կէթամ,— ասեց տղեն,— համա էրկու խնդիրք էլ ունեմ, չիլնի՞ ասեմ։

— Խի՞ չիլնի,— ասեց Ֆալաքը,— ա՛սա տենամ էդ էրկու խնդիրքդ ի՞նչ ա:

— Ֆա՛լաքը սաղ ըլնի, քու կուշտը գալիս, էկա, էկա՝ մի ծովի ռաստ էկա, էդ ծովի միջիցը մի Ձուկ դուս էկավ, ինձ անցկացրեց ծովի էն ղրաղը. հարցրեց. ո՞ւր ես էթում,— ասեցի. «Էթում եմ Ֆալաքի կուշտը»: Որ էթում ես,— ասեց,— ի՞նչ կըլնի իմ դարտն էլ նրան ասես, բալքի մի ճար անի. ծովի ջանավարները ինձ շատ