Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/297

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են ինջիմիշ անում, քյոռլուղ տալի, մի Ֆալաքին հարցրա՛, տես իմ մեղքն ի՞նչ ա, որ էս ջանավարները ինձանից ձեռը չեն վեր ունում:

— Էդ Ձկան գլխի միջին,– ասեց Ֆալաքը,– մի անգին քար կա. ո՛ր նրա գլուխը ճղես, էդ քարը հանես, ծովի ջանավարները էլ նրան ինջիմիշ չեն անի։

— Էդ հո՛ էդ. էկա, էկա, ճամփին մի գեղի ռաստ էկա, տեհա հանդումը մի մարդ իրա մորը եզան հեննա լծել ա գութանիցը, վար ա անում, էդ մարդը հարցրեց. ո՞ւր ես էթում․ «Էթում եմ,— ասեցի,— Ֆալաքի կուշտը»։ Որ էթում ես,— ասեց,— ինչ կըլնի իմ դարտն էլ Ֆալաքին ասես, յա թո՛ղ ինձ մի եզն էլ տա, որ վար անեմ, յա թե չէ՝ էս մի եզն էլ ինձանից առնի, որ խեղճ մորս չչարչարեմ։

— Էն մարդի դռան շեմքի տակին մենծ խազինա կա,— ասեց Ֆալաքը,— կէթաս կասես քանդի, հանի՝ հա՛մ իրա հմար եզ առնի, հա՛մ էլ մալ ու դոլվաթի տեր դառնա, գլուխը դինջ ապրի, ասսուն փառք տաք:

Եննա Ֆալաքը հանեց իրեք Խնձոր տվեց տղին, թամբահ արեց, որ լավ պահի, մարդի չտա, թե չէ իրա ախրը խեր չիլնի։

Էս տղեն ա՝ Խնձորներն առավ, դրեց ծոցը, Ֆալաքին գլուխ տվեց, ընկավ ճամփա դպա իրանց երկիրը։

Էկավ, էկավ, էկավ, շատն ու քիչն աստոծ գիտա, մի օր, էրկու օր, իրեք օր, մախլասի՝ մի շաբաթ, հասավ էն գեղը, որ մի մարդ իրա մորը լծել էր գութանիցը, վար էր անում։ Մտավ գեղը, հարցնելոն էն մարդին գտավ։

— Բար'աջողում, ա՛ղպեր,— ասեց տղեն։

— Ա՛յ բարո՜վ, ասսու հազա՜ր բարին,— ասեց էն մարդը,— ամեն ճամփեդ սալա՜մաթ։ Է՛, Ֆալաքին տե՞հար, խնդիրքս ասե՞ցիր, թե չէ։

— Տեհա, ո՜նց չէ, ասեցի։ .

— Բա ի՞նչ ասեց։

— Ասեց՝ նրանց դռան շեմքի տակին մենծ խազինա կա ֆորած, թող քանդեն, հանեն իրանց հմար եզն առնեն, հարստանան մալ ու դոլվաթի տեր դառնան:

Էն մարդը էս որ լսում ա, ալբիալը բահն ու քլունգն առնում ա, իրանց դռան շեմ ու շեմակալը քանդում։ Քանդում ա, քանդում