Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/299

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լսել եմ, որ ըստե մի տուն ա էլե՝ սա՜ղ ոսկուց, սրանից սավայի էլ զադից խաբար չեմ:

Էդ տղեն մի քանի վախտ մնաց իրանց տեղումը, շատ հարց ու փորձ արեց, համա իրանց տանիցը մի դրուստ ջուղաբ չիմացավ. վերջը միտք արեց՝ էլի էթա Ֆալաքի կուշտը, ընդե ապրի։ Ճամփի թադարեք տեհավ, վե կացավ փոր-փոշման, դառը֊տխուր ընկավ ճամփա։

Գնաց, գնաց, շատն ու քիչն աստոծ գիտա, հասավ էն ծովի ղրաղը: Ծովիցը էլի էն Ձուկը դուս էկավ, տղին անցկացրեց սաղ֊սալամաթ ծովի էն էրեսը։

Էս տղեն ա՝ կէթա, կէթա, կհասնի էն պառավի քաղաքը։ Կտենա էն պառավը է՜ն օրին ա, է՜ն օրին ա, որ էլ չէլած, էնքա՜մ ա պառավե, էնքա՜մ ա ձեռից-ոտից ընկե, որ էլ չի կարում տեղիցը ժաժ գա, հենց միալար գոռում ա.— Ա՜ստոծ սիրողը ինձ մի գթալ ջուր տա, ես մեռա՜, էրվե՜ցի, փոթոթվե՜ցի։

Էն սհաթը տղեն ջիբիցը մի Անմահական խնձոր ա հանում, տալի պառավին։ Պառավը ուտելու բաշտան ջահելանում ա, ըլնում տասնըհինգ տարեկան աղջիկ, էն դիհը կաննում։ Տղեն թողում ա ըստե, իրա ճամփեն բռնում, էթում։ Էթում ա, էթում ա, էթում ա հասնում ա էն Լագլագի քաղաքը։ Տենում ա Լագլագը էնքամա ծերացե, որ ծառիցը վեր ա ընկե, մի թևը կոտրել ա, վրեն ուժ չկա, որ վե կենա, եննա մի հանքի ծվում ա.— Ա՛ման, ա՜սսու սիրուն, ես մե՜ռա, մի կում ջո՜ւր։

Տղեն էս որ տենում ա, էլի ջիբիցը մի Անմահական խնձոր ա հանում, տալի Լագլագին։ Ուտելու բաշտան Լագլագը ըլնում ա մի նոր ձվից դուս էկած Լագլագի ճուտ։ Տղեն Լագլագին թողում ա, իրա ճամփեն բռնում, էթում:

Էթում ա, էթում, շատն ու քիչն աստոծ գիտա, հասնում ա էն մեր ու տղի կուշտը, որ հանդումը վարին անում. տենում ա նրանք էնքա՜մ են ծերացե, էնքա՜մ են ծերացե, որ տեղներիցը չեն կարում ժաժ գա, հենց միալար գոռում են.— Ա՛ստոծ սիրողը մեզ մի կաթ ջուր տա, մենք մե՜ռանք, էրվե՜ցինք։

Տղեն էս որ տենում ա, սիրտը շատ ա մռմռում. ջիբիցը հանում ա մնացած Խնձորն էլ, տապակ անում, տալի նրանց, որ ուտեն։ Ուտելու բաշտան մեր ու տղա ջահելանում են, ըլնում ոնց