Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/303

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էս խոսքը թագավորը լսում ա, համա, որ ասես, ձեն-ծպտոն չի հանում, թողում ա գալի ամարաթը: Կանչում ա իրա նոքարներին։

— Էս սհաթին,— ասում ա,– կէթաք ֆլա՛ն զարգյարի աշկերտին կկանչեք, կբերեք իմ կուշտը:

Նոքարները գլուխ են տալի, էթում։ Էթում են զարգյարի դուքանը:

— Ուստա,— ասում են,— թագավորը քու աշկերտին կանչում ա:

Զարգյարը մնում ա արմացած։

— Ջա՜նըմ, գյո՜զըմ,— ասում ա,— ախար թագավորը իմ աշկերտի հեննա ինչ բան ունի, յանզլիշ ընկած կըլնեք, բալքի ինձ ա ուզե:

— Չէ՛, ո՛ւստա,— ասում են նոքարները,— հենց քո աշկերտին ա կանչե:

— Դուք գիտաք,— ասում ա զարգյարը,— հրեդ աշկերտը, հրեդ դուք. տանում եք՝ տա՛րեք։

Նոքարները աշկերտին աղաք են անում, բերում թագավորի կուշտը։ Խեղճ աշկերտը մնացել էր գլխի վրեն մոլորած, վախլությունիցը չէր իմանում ի՛նչ անի, ի՛նչ չանի. թագավորի ամարաթը մտավ թե չէ, ձեռները գոշին դրած օխտը հետ թագավորին գլուխ տվեց, ընդե կաննեց։

— Ֆլա՛ն զարգյարի աշկերտը դո՞ւ ես,— հարցրեց թագավորը:

— Հա՛, թագա՛վորն ապրած կենա, ես եմ,— ասեց աշկերտը։

— Ա՛յ տղա,— ասեց,— ա՛սա տենամ ի՞նչ էր քու մուրազը, որ փորիդ թողի. ա՛սա, ես կատարեմ։

— Չէ՛, թա՛գավորն ապրած կենա,— ասեց աշկերտը,— իմ մուրազն ընենց բան ա, որ չեմ կարա ասի։

— Չե՞ս ասի, տե՛ս՝ կփոշմանես։

— Թա՛գավորն ապրած կենա, ի՛նչ ուզում ես՝ ա՛րա, արինս քեզ հալալ ա։

Թագավորը տենում ա, որ չէ, աշկերտը մի հետ պպին ա կաննե, չի ուզում ասի, հրամայում ա իրա նոքարներին՝ տանեն քցեն մի մութը ֆորի մեջ, ֆորի բերանն էլ ղայիմ կալնեն, բալի