Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/304

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վախենա, ասի Նոքարները խեղճ տղին ծեծելոն, ջարդելոն, բըռթ-բըռթելոն, քաշքշելոն[1] տանում են քցում մի մութը ֆորի մեջ:

Էդ գշերը տղեն մնում ա ֆորի միջին։ Հեգսի օրը թագավորը հրամայում ա նոքարներին, որ էթան էն տղին հանեն, բերեն: Էթում են հանում, բերում թագավորի կուշտը։

— Ա՛յ տղա,— ասում ա թագավորը,— ասսանից վախեցի, ա՛րի ինձ էրաղդ ա՛սա: Որ ասես, իմաց կա՛ց՝ ի՛նչ ուզես, կտամ։

— Չէ՛, թագա՛վորն ապրած կենա,— ասում ա աշկերտը,— չե՛մ ասի, ի՛նչ ուզում ես՝ ա՛րա:

— Տարեք դրան էլ եդ գցեք ֆորը,— հրամայում ա թագավորը,— բալի ընդե խելքը գլուխը գա։

Նոքարները ծեծելոն, քաշքշելոն տանում են յա՜լլա՝ գըրըմփալեն էլ եդ քցում ֆորի մեջ։

Խեղճ տղեն սոված, ծարավ մնում ա ֆորի միջին մի օր, էրկու օր, իրեք օր, մախլասի՝ մի շաբաթ, տենում ա ֆորի բերանը բաց անող չկա։ Վերջը միտք ա անում՝ գետինը փորի, բալի մի ծակ գտնի, ընդիան դուս գա, փախնի: Մի փետի կտոր ա գտնում ֆորի միջին․ էդ փետի կտորը վեր ա անում ու յավաշ֊յավաշ ֆորի մի դհիցը քանդում։ Քանդում ա, քանդում ա, քանդում ա, մի սհաթ, էրկու սհաթ, իրեք սհաթ, տենում ա ղամշներ էրևաց. մի էրկու թիզ էլ քանդում ա, տենում, ըհը՛, մի ծակ բաց էլավ աղաքին։

— Էս լավ էլավ,– ասում ա,— հմի էս ծակը լենացնեմ, որ անցկենամ էն դիհը տենամ ի՛նչ կա, ի՛նչ չկա։

Քանդում ա, քանդում ա, էնքամ քանդում ա, որ տենում ա էդ ծակովը կարա անցկենա, նոր ղայիշը միջքիցը եդ ա անում, նրա մի տուտը ընդե մի տեղան բանդ անում, մեկել տուտը բռնում ա ու սըլլալեն վե գալի ներքև: Վեր ա գալի ի՜նչ տենում՝ մի օթախ թամուզ ավլած, սարքած, միջին մի տախտ դրած, տախտի վրեն մի ձեռք խաս տեղաշոր քցած, մի սի՜րուն, նա՜խշուն, հուրի֊մալաք աղջիկ էլ էդ տեղաշորի միջին քնած ա. էնքա՜մ սիրուն, էնքա՜մ նաշխուն, որ չուտես, չխմես, չհագնես, չմաշես, հենը նրա գյուլ֊ջամալին թամաշ անես[2]: Սրան որ չի տենում, խելքամաղ ա

  1. Տպագիր տեքստում այս բառը բանահավաքի ձեռքով ջնջված է (Ծ. Կ.):
  2. Տպագիր տեքստում հաջորդում է՝ «Էնքամ մի սիրունիկ զադ էր», որը ջնջված է բանահավաքի ձեռքով (Ծ. Կ.):