Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/308

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բիրդան թագավորի միտն ընկավ զարգյարի աշկերտը, ասեց.— Մարդ ա, բալի նա գտնում ա։

Հրամայեց էթան ֆորիցը հանեն, բերեն իր ա կուշտը։ Էն սհաթը էթում են հանում, բերում։ Տղեն գալիս ա թագավորին գլուխ տալի, ընդե կաննում։

— Տղա՛,— ասում ա թագավորը,— քեզ մի բան եմ ուզում հարցնի․ չեմ գիտա կգտնես, թե չէ։

— Հարցրա՛, թագա՛վորն ապրած կենա,— ասում ա տղեն,— բալքի գտնում եմ:

— Թե իմացար էս իրեք ձի ու յաշը,— ասում ա,— ինչ ուզես՝ կտամ։

— Թագա՛վորն ապրած կենա,— ասում ա տղեն,— դրանում ի՛նչ կա, որ չիմանամ։

— Դե իմացի տենա՛մ,— վրա ա բերում թագավորը ուրախացած:

Տղեն էրեկվա տված խրատը մտիցը չէր քցե։ Էն սհաթը ձիանոնց նոխտեքն առավ ձեռը, քաշեց, տարավ դպա աղբուրը, լավյաղաթին ջրեց, լեղացրեց, եդ բերեց գոմումը կապեց: Եննա գնաց գարի բերեց, ածեց աղաքները, որ ուտեն․ ինքն էլ մխելի հեռու կաննեց, որ վարավուրդ անի, տենա ոնց են ուտում։ Տեհավ, որ ձիանոնցից մինը, աղջկա ասածի պես, գլուխը կոխեց մսուրքը ու արխեյին իրա եմն ուտում էր։ Տեհավ էն մինն էլ մոտացավ գարուն, համա յա ուտում էր, յա չէ, յա թե չէ ֆռնչացնում էր։ Համա վրա իրեք ձին, որ, ասես, գարի չէր ուտում՝ յա դե՛ս, դե՛ն էր ծուլ ըլնում, տռճինկ տալի, յա թե չէ քացի քցում, խալխին վախացնում: Ըստօնք որ լավ վարավուրդ արեց, մոտացավ թագավորին։

— Թագա՛վորը սաղ ըլեի,— ասեց,— հրես էս ձին տենում ես, էս իրեք տարեկան ա. էս մինը էրկու տարեկան, էն մեկելն էլ՝ մի տարեկան ա։— Մին-մին մատով շանց տվեց։

Ֆրանգստունի թագավորի մարդիկը, թագավորի նազիր-վեզիրը քոմմա մնացին մաթ էլած, բերանները բաց իրար էրեսի մտիկ անելոն։ Թագավորի ուրախությունին հո հեսաբ չկար. չէր իմանում ի՛նչ անի, ո՛նց աշկերտի լավությունի տակիցը դուս գա, որ լավ ըլնի։ Համա բիրդան նրա էրազը միտն ընկավ։ Թագավորը աղաչանք-պաղատանք արեց, որ ասի, նա էլի սատանի ձին նի էլավ, չասեց։ Թագավորը հրամայեց, որ էլ եդ տանեն քցեն ֆորը.