Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թագավորը էլ ի՛նչ պտի ասեր, որ աղջկանը չտար. ըս էլ իրեք հետ խոսացրեց։ Բերում ա աղջիկը տալի Արաբին, վրեն էլ օխտը ղաթրաբեռ ոսկի։

Արաբը աղջիկը վեր ա ունում՝ գալի տուն, աղպոր հմար կերակուր էփում, հազիր անում։ Աղպերը որ գալիս ա տուն, աղջկանը տենում՝ մնում ա զարմացած։

Հարցնում ա.— Արա՛բ աղպեր, էս աղջիկը ո՞րդիան ա։

Նո՛ր Արաբն ասում ա.— Բա՛ չես ասի, ըսե՛նց, ըսե՛նց, ըսե՛նց բան,— ո՛նց որ ես ձեզ նաղլ արի, Արաբն էլ նրան նաղլ ա անում։

Արաբն ասում ա.— Թագավորի ցեղն ապրած կենա, բո՛լ ա ինչքամ աշխատանք արինք. արի՛ ըստիան վե կենանք էթանք։ Փա՛ռք ասսու, հմի էլ հո՞ քյասիբ չենք. թագավորի տված օխտը ղաթրաբեռ ո՛սկին սաղ ըլնի։

Էրկսով իրանց զադ-մադը հավաքում են՝ ճամփա ընկնում։ Գալիս են գալի, շատ ու քիչն աստոծ գիտա, հասնում են էն աղբրի կուշտը․ որդե աղաք աղպեր ին դառե։ Ըստե բեռները վեր են դնում, նստում հաց ուտում։

Հաց են ուտում՝ պրծնում, Արաբն ասում ա.— Է՞, թագավորի ցեղ, դե՛ արի մեր աշխատանքը փայ անենք. ո՛նց որ ըստե աղպերացանք, ընենց էլ հմի բաժանվենք։

— Ա՛յ ջանըմ, գյոզը՜մ, խի՞ բաժանվենք,— ասում ա թագավորի տղեն,— հազիր աղպեր ենք, էլի՞․ կէթանք իրար հեննա էլի մի տեղ կկենանք։

— Չէ՛,— ասում ա Արաբը,— պտի բաժանվե՛նք, որ պտի բաժանվենք։

Ինչքամ փող ին աշխատե՝ բերում ա Արաբը հալա՜լ կես անում. մնում ա աղջիկը։ Թուրը քաշում ա, որ աղջկանն էլ կես անի։

— Ա՛յ աղպեր,— ասում ա թագավորի տղեն,— էլ աղջկանը խի՞ ես կես անում. էդ աղջիկը քունն ա ու քունը, դրանից ես փայ չեմ ուզում, էլի՜։

— Չէ՛ որ չէ՛,— ասում ա Արաբը,— պտի էս աղջկանն էլ կես անեմ. թե փայ ենք անում՝ հա՛լալ փայ անենք։

Թուրը քաշում ա որ տա՝ էն սհաթը աղջկա բերնիցը մի եքա վիշապ ա դուս գալի, ընդե վեր ընկնում։ Արաբը աղջկանը էլ ձեռ չի տալի. հասնում ա վիշապին սըպանում, կտոր-կտոր անում։