Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/314

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Թագա՛վորն ապրած կենա,— ասում են նրանք,— մեր թագավորը քու էն իմաստուն մարդին կանչում ա։

Թագավորը էն սհաթը մարդ ա ղրկում զարգյարի աշկերտի եննուցը, կանչիլ տալի: Զարգյարի աշկերտը գալիս ա թագավորին գլուխ տալի, ընդե կաննում։

— Տղա՛,— ասում ա թագավորը,— Ֆրանգստունի թագավորը քեզ կանչել ա, կէ՞թաս:

Խեղճ տղի ջանը եռ ու քորն ընկնում ա. էթա՝ վայ թե մի բան հարցնի, չկարենա ջուղաբ տա, գլուխը թռցնիլ տա. չէթա՝ վա՛յ թե հերսոտի, ղոշուն վեր ունի, գա վրները կռիվ: Ըսենց մնացել էր էրկու ջրի արանքին, չէր իմանում ի՛նչ անի, ի՛նչ չանի: Վերջը որ շատ միտք ա անում, միտք ա անում, տենում ա՝ ճար, իլլաճ չկա, պտի էթա:

— Թագա՛վորն ապրած կենա,— ասում ա,— որ հրամայում ես՝ կէթամ, ի՛նչ անեմ:

Էս տղեն ա՝ մի քանի օր մնում ա, ճամփի հմար պաշար ա վեր անում, վե կենում նրանց հեննա ճամփա ընկնում դպա Ֆրանգստուն:

Գալիս են, գալի, շատն ու քիչն աստոծ գիտա, մի օր, էրկու օր, իրեք օր, մի շաբաթ, մախլասի՝ մի ամիս, հասնում են Ֆրանգստուն։ Թագավորի մարդիկը տղին աղաք են անում, տանում դուզ թագավորի ամարաթը, թագավորին գլուխ տալի, ընդե կաննում։

— Թագա՛վորն ապրած կենա,— ասում են,— հրես էն իմաստուն տղին բերել ենք:

— Ֆլա՛ն տղեն դո՞ւ ես,— հարցնում ա թագավորը։

— Հա՛, ես եմ, թագա՛վորն ապրած կենա,— ասում ա տղեն։

— Դե, որ ըտենց իմաստուն ես,— ասում ա,— ա՛ռ էս պողպատի կտորը, ինձ հմար սրանից մի լավ ձեռք մախմուրի պես կակող շոր կարա՛, որ հագնեմ։ Իրեք օր էլ քեզ վադա եմ տալի,— ասում ա,— կարեցիր՝ աղջիկս քեզ կտամ, վրեն էլ բոլ մալ ու դոլվաթ. չկտրեցիր՝ իմաց կա՛ց գլուխդ կֆը՜ռռա։

Խեղճ տղեն էս որ լսեց, լեղին ջուր կտրեց: Ճարն ի՛նչ. մի հետ ընկել էր, պտի քաշեր։ Պողպատի կտորը վե կալավ, դառը-տխուր դուս էկավ, գնաց։ Էդ թագավորի աղջկա փանջարի կշտովը