Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/319

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դուռը ծեծում են։ Տղեն սուս ու փուս վեր ա կենում, չուխեն քցում վրեն, դուս գալի։

— Ո՞վ եք,– ձեն ա տալի:

— Մենք ենք,— ասում են,— դուռը թա՛ց արա։

Տղեն դուռը բաց ա անում, տենում իր ա հոր ընկերտինքը։

— Հերդ տա՞նն ա,— հարցնում են։

— Բա չե՜ք ասի,— ասում ա,— հերս էրեկ իրիկուն ամեն բան հազրե, դրել էր խուրջինը, համա բիրդան հիվանդացավ. էս սհաթին էլ հրեն թեք ընկած ա, որ ասես ուշ չկա վրեն: Բան չկա,— ասում ա,— դուք էս հետ գնացեք, մըն էլ որ էթալու կըլնեք՝ կգա:

Տղեն դրանց ջուղաբ ա անում, ինքը թողում ա, գալի տուն։

Հերը հարցնում ա.— Հը՛, ա՛յ որդի, ընկորտանցս ճամփու դրի՞ր։

— Հա՛,— ասում ա,— ճամփու դրի. դու արխեին թեք ընկի, քնի՛։

Անց ա կենում մի օր, էրկու օր, իրեք օր, մախլասի՝ մի շաբաթ, դրուստ որ էդ տղի ասած օրը ընենց մի բուք ու բորան ա անում, ընե՜նց մի անձրև ա գալի, որ տանից դուս էկողի բերան֊մերանը կպնում էր[1]: Մի քանի օրեն ետը մեշա գնացողներից մինը ընդիան գալիս ա գեղը, ջուղաբ բերում, թե՝ ըսե՛նց, ըսե՛նց, ըսե՛նց բան, ֆլա՛ն օրը ընե՜նց մի բուք ու բորան արեց, ընե՜նց մի անձրև էկավ, ընենց մի ալեկործում արեց, որ իրա ընկերտինքը քոմմա փետացան. ինքն էլ մի հալով պրծել էր, վե կացե, էկե, անջախ իրան քցե գեղը։ Էդ Չութչին էս բանը որ իժանուժ ա, վեր ա կենում տղի ջուխտ թուշը պաչում։

— Զորա՜նաս, ա՛յ որդի,— ասում ա,— դու ինձ պրծացրիր էդ զուլումիցը. դու չըլնեիր, ես էլ նրանց հեննա ֆողեց֊ֆոգի պտի կորչեի։

Տղեն ըսենց մի քանի հետ հորը փորձանքից աղատում ա: Դրանց գեղի կշտին մի մենծ գետ կար. էդ գետի ղրաղին դրանք ֆող ունեին. օրեն մի օրը հեր ու տղա վե կացան գնացին էդ ֆողը վարելու։ Դրանց գեղիցը էդ օրը մի քանի ջահել-ջուհուլ վեր ին կացե, գնացե էդ գետը ձուկ կալնելու։ Տենում են, ըհը՜, հրեն թագավորը

  1. Տպագիր տեքստում հաջորդում է՝ իրար, որը բանահավաքի ձեռքով ջնջված է (Ծ. Կ.)։