Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/325

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ասե՞մ։

— Ասա՛։

— Լա՛վ, թագա՛վորն ապրած կենա, հլա կա՛ց մի հեքաթ ասեմ, եննա քու ջուղաբը կտամ:

— Ասա՛,— ասում ա թագավորը։

«Կըլնի, չլընի,– ասում ա,– մի թագավոր: Էդ թագավորը ո՛նչ տղա ա ունենում, ո՛նչ աղջիկ, մախլասի՝ ըսկի զադ չի ունենում. ինքն ա ըլնում՝ մի Տուդի-ղուշ։ Ո՛ւր էթում ա, ի՛նչ անում ա՝ էդ Տուդի-ղշի հեննա ա մասլահաթ տենում։ Օրեն մի օրը թագավորը հաց ուտելիս ա ըլնում, էդ Տուդի-ղուշն էլ փանջարումը նստած ա ըլնում, մըն էլ տենում ա՝ մի ուրիշ Տուդի-ղուշ թռավ, էկավ իրա ղշի կուշտը, կտուցը նրա կտցին քսեց, շլնքովը փաթթվեց, էրկսով էլ լաց էլան, եննա ծիծաղացին, էն նոր էկած Ղուշը մի քիչ կացավ, թռավ, գնաց։ Թագավորը էս որ տեհավ, մնաց արմացած:

— Էն ի՞նչ ղուշ Էր,– հարցրեց թագավորը,– ընչի՞ վրեն լաց էլաք ու վերջը ընչի՞ վրեն ծիծաղացիք։

— Թագա՛վորն ապրած կենա,— ասեց Տուդի֊ղուշը,— էն Ղուշը իմ աղպերն էր. էկավ ասեց. «Հերներս մեռել ա»։ Է՛հ, սիրտ էր, ջիգյար էր, մռմռաց, լաց էլանք։ Եննա էլ ասեց․ «Նշան եմ գրվե, թագավորիցը իզին ա՛ռ, ա՛րի հարսանիք»։ Դե՛, աղպերս էր, էս որ իմացա՝ ուրախացա, խնդացինք, ծիծաղացինք․— Թագա՛վորն ապրած կենա, հմի թե իզին կտաս՝ կէթամ, թե չէ հո՝ չէ:

— Գնա՛,— ասեց թագավորը,— համա թե՛զ եդ դառ։

Տուդի-ղուշը թագավորին գլուխ ա տալի, թռնում, էթում։ Անց ա կենում մի օր, էրկու օր, իրեք օր, մախլասի՝ մի շաբաթ, օրեն մի օրը էդ Տուդի-ղուշը եդ ա դառնում, գալի։ Գալիս ա թագավորին գլուխ ա տալի, կտցիցը մի գունդ թուղթ ա վե քցում: Թագավորը վեր ա ունում, բաց անում, տենում ի՜նչ՝ իրեք հատ խնձորի կորիզ։ Կանչում ա իրա կատեպանին, թամբահ թամբահի վրեն անում, թե. «Էս իրեք կորիզը կտանես ընենց բելլու տեղ կցանես, որ ղուշ, հավ, զադ չմոտանա»։ Կատեպանը թագավորին գլուխ ա տալի, կորզները վեր ունում, տանում մի տալդա, ոտից հեռու տեղ ցանում, ոնց որ պետքն էր՝ ջրում, մուղաթ կենում: Անց ա կենում մի քանի վախտ՝ մի ամիս, էրկու ամիս, իրեք ամիս, մի տարի, էրկու տարի, իրեք տարի, էդ խնձորի կորզները դուրս են գալի, ամեն մինը մի-մի եքա ծառ դառնում, էնքա՜մ էլ խնձոր են