Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/330

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ջանլաթները քառասնի գլուխն էլ թռցնում են: Եննա թագավորը հրամայում ա՝ իրա աղջկանը տանեն քցեն մի հացատուն, օրը մի կտոր հաց տան, քանի սաղ ու կենդանի ա՝ ընդե մնա, արևի էրես չտենա: Թագավորը վեր ա կենում էդ իմաստուն տղի ճակատը պաչում, մի քանի բեռը ոսկի ա տալի, էլ եդ ճամփու դնում իրա հոր կուշտը։

Ասսանից իրեր խնձոր վեր ընկավ. մինն՝ ասողին, մինը՝ ասիլ տվողին, մինն էլ անկաջ դնողին։